ԳՈՂԹԱՆԻԿԻ ՋՐՎԵԺ, ԱՐԱՏԵՍ, ԵՂԵԳԻՍ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ԳՈՂԹԱՆԻԿԻ ՋՐՎԵԺ, ԱՐԱՏԵՍ, ԵՂԵԳԻՍ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Այս անգամ էլ շքեղագույն բնությունը համադրում ենք հարուստ պատմության հետ․ մեզ են սպասում Վայոց ձորի բացառիկ հրաշալիքներից բազմաշերտ Եղեգիսը, Արատեսի հոյակերտ վանքն ու Գողթանիկի գողտրիկ ջրվեժը։ Նախ կայցելենք Արատեսի վանք, որը հայկական ճարտարապետության ամենատպավորիչ օրինակներից է և միանշանակ զարմացնելու է Ձեզ։ Այնուհետև, կգնանք Հերմոն գյուղ, որտեղից էլ կսկսվի մեր գեղեցիկ քայլարշավը՝ տեսնելու և վայելելու Գողթանիկի ջրվեժը։ Բայց սա էլ ամենը չէ․ մեզ է սպասում նաև միջնադարյան ցնցող ժառանգությամբ առանձնացող Եղեգիսը, որտեղ կտեսնենք Զորաց տաճարը, Սուրբ Նշան եկեղեցին, այլ գանձեր։ Իրապես հարուստ և գեղեցիկ ճամփորդություն, որում համադրությունները Ձեզ լիարժեք բավարարելու են։ Վստահ ենք։ 

Քայլարշավը լինելու է ընդհանուր մոտ 6 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները նախընտրելի են։

Առաջիկա մեկնումներ՝ 06.09
Մեկնում՝ 08:00, ժամանում՝ 20:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 9000 դրամ
Չի ներառում`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 9000 դրամ