ԴԱՎԻԹ ԳԱՐԵՋԻ ՎԱՆՔ, ԲՈԼՆԻՍ, ԾՈՒՂՐՈՒՂԱՇԵՆ, ԹԲԻԼԻՍԻ 2 ՕՐ
Սիրո՜վ հրավիրում ենք Վրաստան՝ բացահայտելու ժայռափոր վանքեր, գունավոր բլուրներ ու հնագույն տաճարներ և վայելելու ամանորյա Թբիլիսիի տրամադրությունը։
Մեր ուղևորության գլխավոր կանգառը Դավիթ Գարեջի վանքն է՝ ժայռերի մեջ կերտված իր յուրահատուկ աշխարհով ու տպավորիչ բնապատկերներով։ Կքայլենք նաև Ուդաբնոյի գունավոր բլուրներով, որոնց ալիքաձև լանջերն այս ճանապարհորդության ամենագեղեցիկ տեսարաններից են։
Երկու օրվա ընթացքում կտեսնենք Բոլնիսի հնագույն Սուրբ Սիոնի տաճարը, Ծուղրուղաշենի նրբաքանդակ եկեղեցին և Նինոծմինդայի վանքը։ Կզբոսնենք գերմանական ժառանգությամբ առանձնացող Բոլնիսում, իսկ Թբիլիսիում կայցելենք «Վրաստանի տարեգրություն» տպավորիչ հուշահամալիր՝ այն վայրը, որի վեհաշուք սյուները գուցե արդեն տեսել եք Ինստագրամում։
Երեկոն կանցկացնենք տոնական Թբիլիսիում․ ազատ ժամանակ կունենաք՝ զբոսնելու լուսազարդ փողոցներով, վայելելու քաղաքի ամանորյա մթնոլորտն ու ընթրելու ձեր նախընտրած վայրում։
Հագեցած ճանապարհորդություն՝ պատմության, բնության և տոնական տրամադրության գեղեցիկ համադրությամբ։
ԾՐԱԳԻՐ
Օր 1
- Բոլնիսի Սուրբ Սիոնի տաճար
- Զբոսանք Բոլնիս քաղաքում
- Ծուղրուղաշենի եկեղեցի
- «Վրաստանի տարեգրություն» համալիր
- Ազատ երեկո Թբիլիսիում
գիշերակացը՝ Թբիլիսիում
Օր 2
նախաճաշ հյուրանոցում
- Նինոծմինդայի վանք
- Ուդաբնոյի գունավոր բլուրներ՝ թեթև քայլարշավով
- Դավիթ Գարեջի վանք
վերադարձ Երևան։
Արժեքը՝ 39000Դ, որը ներառում է՝
- Գիշերակաց Թբիլիսիի կենտրոնում գտնվող 4-աստղանի հյուրանոցում (երկտեղանի համարներ)
- Երկրորդ օրվա նախաճաշ
- Գիդ-ուղեկցորդի ծառայություն
- Միկրոավտոբուսով տեղափոխություն
Միացե՛ք մեզ՝ երկու օրով փոխելու առօրյան ու բացահայտելու Վրաստանի այս յուրահատուկ անկյունները։
Առաջիկա մեկնումներ՝
19.12 - 20.12
Մեկնում՝ 08:00,
ժամանում՝ 21:00,
հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 39000 դրամ
նախաճաշը հյուրանոցում


