ԲՂԵՆՈ ՆՈՐԱՎԱՆՔ, ԳՈՐԻՍ, ՏԱԹԵՎԻ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ 2 ՕՐ
Շարունակելով Սյունիքի բացահայտումները՝ այս անգամ մեզ ճանապարհը տանելու է գլխապտույտ բացահայտումների հետևից։ Մեզ է սպասում հայկական միջնադարյան ճարտարապետության ամենաազդեցիկ կոթողներից Բղենո Նորավանքը, Բարձրավան գյուղի հրաշալիքները, Գորիսն իր բազում գանձերով, հայտնի ու անհայտ Տաթևը, Դեբետի կիրճի ցնցող տեսարանները։ Այց, որտեղ համադրված են ամենը՝ գեղեցիկ արահետներ ու տեսարաններ, պատմամշակութային կոթողներ, քաղաքային զբոսանքներ։
Ծրագիր՝
Օր 1՝ Անտառի քնքշանքը
Բղենո Նորավանք (քայլարշավ)
Բարձրավանի իջևանատուն
Բարձրավանի Սբ Հռիփսիմե եկեղեցի
Սբ Մինաս եկեղեցի (թեթև քայլարշավ)
պտույտ երեկոյան Գորիսում
գիշերակացը՝ Գորիս
Բղենո Նորավանք՝ ոչ բարդ քայլարշավ, երկկողմանի 6 կմ։
Սբ Մինաս եկեղեցի՝ ոչ բարդ քայլարշավ, երկկողմանի 3 կմ։
Օր 2՝ Կյորեսի սրտում
Գորիսի քարանձավներ
Վերիշենի Սբ Հռիփսիմե եկեղեցի
Տաթևի Մեծ անապատ (թեթև քայլարշավ)
Տաթևի վանք
Մելիք Թանգու կամուրջ
վերադարձ Երևան:


