ԱԽԹԱՄԻՐ ԲԵՐԴ ԵՎ ԱՇՏԱՐԱԿԻ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ (ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ԱԽԹԱՄԻՐ ԲԵՐԴ ԵՎ ԱՇՏԱՐԱԿԻ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ (ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Բացառիկ ու հրաշալի ուղևորություն, որի ժամանակ կտեսնենք ոչ միայն պատմական հարուստ շերտով մեր հրաշք բնակավայրերից Աշտարակը, այլ նաև պատմական մեծագույն արժեք ներկայացնող Ախթամիր բնակատեղին՝ իր բերդով, հնամենի կոթողներով։ Մեր ուղևորությունը կսկսենք Աշտարակից՝ այցելելով տեղի Սպիտակավոր, Կարմրավոր, Ծիրանավոր, Սբ Մարիանե եկեղեցիներ, կտեսնենք հնամենի կամուրջը, կհիանանք Սուրբ Սարգսի բարձունքից դեպի քաղաքը բացվող գեղեցիկ տեսարանով։ Աշտարակը վայելելուց հետո կուղևորվենք Ոսկեվազ գյուղ, որտեղից էլ կսկսենք մեր ոչ բարդ ու գեղեցիկ քայլարշավը դեպի Ախթամիր հնավայր: Այստեղ մեզ կդիմավորեն հազարամյակների խորքից մինչ միջնադար հասնող կոթողներ՝ բերդեր, եկեղեցի, այլ կառույցներ, ինչպես նաև կվայելենք Քասախի կիրճի աննման տեսարանները։ Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:

Թեթև քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 4 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները նախընտրելի են։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 10:00, ժամանում՝ 18:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 6000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 6000 դրամ