ՕՇԱԿԱՆ ԵՎ ԱՇՏԱՐԱԿ

ՕՇԱԿԱՆ ԵՎ ԱՇՏԱՐԱԿ

Իհարկե, շատերս ենք դպրոցական տարիներին այցելել Օշական, սակայն այն, ինչ առաջարկում ենք, լիովին նոր հայացք է և նոր տպավորություն պատմական հարուստ ժառանգությամբ այս վայրից։ Նախ, կայցելենք Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, որտեղ Մաշտոցի գերեզմանն է, սակայն եկեղեցին ինքնին առանձնանում է իր հետաքրքիր ճարտարապետությամբ, ինչն էլ միասին կբացահայտենք։ Այունհետև, Քասախի ափից կհիանանք Օշականի պատմական կամրջով, որն իր հարյուրամյակների պատմության խորքից անգամ մեր օրերում էլ ծառայում է իր նպատակին։ Եվս մեկ պատմական մեծարժեք կառույց է Սիոնի կամ Մանկանոց եկեղեցին, որի հարևանությամբ էլ կանգնեցված է շատ խորհրդավոր մի հուշակոթող։ Ըստ ավանդույթի՝ այն նվիրված է եղել Բյուզանդիայի Մորիկ կայսերը, որը, ենթադրաբար, հենց այս վայրից է սերել։ Օշականից հետո կթակենք ևս մեկ բազմաշերտ ժառանգությամբ պատմական մեկ այլ բնավայր՝ գեղեցիկ Աշտարակը։ Աշտարակում մեզ սպասում է ճարտարապետությամբ տարբերվող, սակայն պատմություններով միահյուսված Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր եկեղեցիները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված Սուրբ Սարգսի եկեղեցին, որտեղից, ի դեպ, հրաշալի տեսարան է բացվում դեպի այս գեղեցիկ քաղաքը։ Բացի այս հրաշալիքները, կտեսնենք նաև Աշտարակի պատմական կամուրջն ու հին բաղնիքը։ Դարավոր պատմության, յուրահատուկ կոթողների և հրաշալի տեսարանների փունջն ապահովված է։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 10:00, ժամանում՝ 18:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 6000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը

Ծրագիր

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԳԱՆՁԵՐԸ
մեկնում Երևանից

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի
Օշականի պատմական կամուրջ
Օշականի Մանկանոց եկեղեցի և Մորիկի հուշակոթող
Աշտարակի համայնապատկերը՝ Սուրբ Սարգսի բարձունքից
Աշտարակի Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր, Սբ Մարիանե եկեղեցիներ
Աշտարակի պատմական կամուրջ և բաղնիք

վերադարձ Երևան


Գրանցում

Գինը՝ 6000 դրամ