ՎԱՆ-ՎԱՍՊՈւՐԱԿԱՆ 5 ՕՐ․ ՄԱՍ 2 (ՔԱՅԼԱՐՇԱՎՆԵՐ)

ԳՈՄՍ, ԿԱՐՄՐԱԿ, ԹՈՎՄԱՍ, ՄԱՐԻՆՈՍ, ԱՐՏԱՄԵՏ, ԱՄՅՈւԿ, ԱՐԾԿԵ, ԼԵԶՔ

Վան-Վասպուրականի բացահայտումը շարունակվում է․ մեր ընդգրկուն ծրագրի երկրորդ մասն առավելապես քայլարշավային է, որպեսզի հասնենք Վասպուրականի լեռների գրկում գտնվող հրաշալի կոթողներին ու աննման տեսարաններին։ Այս ֆանտաստիկ այցին կտեսնենք Վանա լճի շրջակայքի բազմաթիվ հզոր բերդեր, հրաշակերտ վանքեր ու եկեղեցիներ։ Բացառիկ այս հնարավորությունը Ձեզ կտեղափոխի ճարտարապետական գլուխգործոցների և բնական անսահման գեղեցկությունների խենթացնող աշխարհ՝ աննման Վան։ Գեղեցիկ քայլարշավների և պատմամշակութային բաղադրիչի հրաշալի համադրումը խոստանում է լինել անսահման տպավորիչ ու հիշարժան։ Այն կյանքում դրախտ, այս կյանքում՝ մեր Վա՜ն։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 05:00, ժամանում՝ 23:55, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 129000 դրամ
Ներառում է`
3* և 4* հարմարավետ հյուրանոց (երկտեղանի համարներ)
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW)
2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայ թուրքագետներ)
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
Չի ներառում`
Թուրքիայի մուտքի վիզան՝ ՀՀ քաղաքացիների համար 15 000 դրամ, այն պատրաստում է մեր ընկերությունը

Ծրագիր

ՕՐ 1 | ԲԻԲԼԻԱԿԱՆԻ ՀԱՅԱՑՔԻ ՆԵՐՔՈ
մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

Ծովակն Հյուսիսո լիճ
Իգդիրով անցում

ընթրիք Բայազետում
գիշերակաց՝ Բերկրի կամ Բայազետ

Առաջին օրը մեզ սպասում են գեղեցկագույն ճանապարհներ՝ մեզ հասցնելու Վասպուրական աշխարհ։ Կտեսնենք Հայկական լեռնաշխարհի խոշորագույն լճերից Ծովակն Հյուսիսոն (Չըլդըրը), որից հետո կշարունակենք ուղին դեպի Իգդիր և Մասիս լեռան ստորոտ։ Այսօր գիշերենք Բայազետում կամ Բերկրիում՝ պատրաստվելով բազմաթիվ հրաշքների բացահայտմանը։

ՕՐ 2 | ԱՄՅՈՒԿ, ԼԵԶՔ, ՄԱՐԻՆՈՍ, ԱՐՏԱՄԵՏ
նախաճաշ հյուրանոցում

Ամյուկի բերդ
Լեզք
Մարինոսի (Սրխու) վանք (քայլարշավ)
Արտամետի եկեղեցի
Արտամետի բերդ

ընթրիք Վանում
գիշերակաց՝ Վան

Բայազետից անցնում ենք Թոնդրակի լանջերով և քիչ հետո մեզ է դիմավորում Վանա լիճն իր կապուտակ ջրերով։ Առաջինը կայցելենք հենց լճի ափին կառուցված Ամյուկի անչափ տպավորիչ բերդը, որտեղից ուղղակի ֆանտաստիկ տեսարան է բացվում Վանա լճի վրա։ Այս հզոր բերդը բացահայտելուց հետո կգնանք Վան քաղաքի մատույցներում գտնվող Լեզք գյուղ, որտեղ անսովոր ժայռի վրա ժամանակին եղել է մատուռ, ներկայում՝ ժայռախաչեր, իսկ ավանդազրույցն էլ ասում է, որ Շամիրամը հենց այստեղ է Արա Գեղեցիկի մարմինը դրել, որ արալեզները նրան կենդանություն տան։ Ժամն է սկսելու դեպի Սրխու Սուրբ Մարինոս վանք հրաշալի քայլարշավը․ վանքի տեղադրությունը տիեզերական է, վանքի պատմությունը՝ ազդու։ Իսկ մայրամուտին մոտ կլինենք Արտամետում, որտեղ վերջերս վերականգնված հայկական եկեղեցին կտեսնենք, իսկ Վանա ծովի վերջալույսը կվայելենք Արտամետի բերդի բարձունքից։

ՕՐ 3 | ԿԱՐՄՐԱԿ, ՍԲ ԹՈՎՄԱՍ ԵՎ ԳՈՄՍ
նախաճաշ հյուրանոցում

Կարմրակ վանք (թեթև քայլարշավ)
Սբ Թովմասի վանք (քայլարշավ)
Գոմսի Սբ Գևորգ վանք (քայլարշավ)

ընթրիք Դատվանում
գիշերակաց՝ Դատվան

Մեր ուղևորության երրորդ օրը մեզ են կանչում Վանի լեռները, որոնք բարձրանում են Վանա լճի գեղատեսիլ ափերին։ Մեր առաջին հրաշքը Կարմրակ վանքն է՝ լճափից ոչ հեռու, չքնաղ լեռների գրկում։ Այս հրաշքը բացահայտելուց հետո հերթն է քայլելու դեպի այն բարձունք, որտեղ Սուրբ Թովմասի վանքն է և որտեղից բացվում է Վանա լճի գեղեցկագույն տեսարաններից մեկը։ Եվս մեկ չքնաղ արահետ է մեզ սպասում․ Վանա լճի հյուսիսային ափերի գողտրիկ ու մեծարժեք կոթողներից Գոմսի Սուրբ Գևորգ վանքը ոչ միայն ինքնին հոյակերտ կառույց է, այլ նաև դրախտային տեսարաններով է ուղեկցվում այնտեղ տանող կածանը։ Օրը լինելու է խենթացնելու աստիճան հրաշալի։

ՕՐ 4 | ԱՐԾԿԵ, ԱՐՃԵՇ ԵՎ ԲԵՐԿՐԻ
նախաճաշ հյուրանոցում

Արծկեի Սքանչելագործ վանք (քայլարշավ)
Արճեշի բերդ (թեթև քայլարշավ)
Բերկրիի Սբ Ստեփանոս եկեղեցի (քայլարշավ)
Բերկրիի ջրվեժ

ընթրիք Բայազետում կամ Բերկրիում
գիշերակաց՝ Բայազետ կամ Բերկրի

Այսօր էլ Վանի արևելյան և հարավային ափերն են մեզ կանչում։ Արծկե քաղաքի վրա իշխող բարձունքում է միջնադարյան կատարյալ հրաշք Սքանչելագործ վանքը, ուր կհասնենք տպավորիչ քայլարշավով՝ վայելելու կառույցն ու այնտեղից բացվող չքնաղ տեսարանը։ Այնուհետև կգնանք Արճեշ, որտեղ Վանա լիճը, վերջին տարիներին հետ քաշվելով, բացել է պատմական Արճեշի ջրասույզ հատվածները։ Հաջորդիվ Բերկրին է, որտեղ էլ կբարձրանանք տեղի Սբ Ստեփանոս եկեղեցին, որը ցնցող տպավորությունների հերթական չափաբաժինն է ապահովելու։ Եվ իհարկե, հաջորդը Վասպուրականի դարպաս Բերկրիի ջրվեժն է, որը կթարմացնի և կճանապարհի մեզ՝ նորից Վան կանչելու իր սովորույթով։

ՕՐ 5 | ՎԵՐԱԴԱՐՁ
նախաճաշ հյուրանոցում

Մասիսի լանջերով անցում
Արաքս գետ

ճաշ Կարսում
վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Գյումրի-Երևան:

Վերադարձին ևս հետաքրքիր ու տպավորիչ վայրեր են մեզ սպասում։ Կանցնենք բիբլիական լեռ Մասիսի լանջերով՝ մինչ այդ վայելելով լեռան տեսարանը Բայազետի կողմից։ Հաջորդ դադարը Մայր Արաքսի ափերին է, որտեղից ոչ հեռու պատմական Երվանդաշատն է ու այն վայրը, որտեղ Արաքսն ու Ախուրյանը միախառնվում են։ Կարսում ճաշելուց հետո էլ կվերադառնանք Երևան։ Այսպես էլ կավարտենք մեր անչափ հետաքրքիր ու տարբերվող ուղևորությունը։


Գրանցում

Գինը՝ 129000 դրամ