ՔԱՍԱԽԻ ԿԻՐՃ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Գնում ենք քայլելու Հայաստանի ամենագեղեցիկ կիրճերից մեկով՝ Քասախի կիրճով, որտեղ բնության շքեղ ստեղծագործությունների հետ կբացահայտենք նաև հարուստ պատմությունն ու տպավորիչ ճարտարապետությունը։ Մեր գեղեցիկ քայլարշավը կսկսենք անկրկնելի Սաղմոսավանքից, ապա Քասախի կիրճի չքնաղ արահետներով կհասնենք հոյակերտ Հովհաննավանքին, որտեղ էլ կավարտենք մեր քայլքն ու հրաշալի հիշողություններով կվերադառնանք Երևան։
Քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 9 կմ է։ Քայլարշավի համար նախընտրելի են արշավային հանդերձանքն ու կոշիկները։
Առաջիկա մեկնումներ՝
Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 09:00,
ժամանում՝ 18:00,
հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 6500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը