ԿԱՐԵՆԻՍԻՑ ՆՈՒՌՆՈՒՍ․ ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃ (ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ԿԱՐԵՆԻՍԻՑ ՆՈՒՌՆՈՒՍ․ ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃ (ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Այս անգամ էլ սիրով  հրավիրում ենք միասին ուղևորվել Կոտայքի մարզ և բացահայտել անչափ հետաքրքիր քայլարշավային երթուղի, որի ընթացքում կտեսնենք անսահման գեղեցիկ ու տպավորիչ անկյուններ։ Մեզ սպասվում է հաճելի քայլարշավ Հրազդանի կիրճում՝ բնության և պատմության յուրահատուկ համադրությամբ։

Մեր արշավը կսկսենք ընդերքից բխող հանքային «թթու ջուր» աղբյուրի այցելությամբ, որից հետո կշարունակենք ճանապարհը՝ անցնելով խորհրդավոր ժայռափոր թունելի միջով և ողջ ընթացքում հիանալով կիրճի հսկայական բազալտե սյուներով։ Թունելից դուրս գալուն պես մեզ կդիմավորի մի գեղատեսիլ ժայռ, որի ֆոնին կունենանք տպավորիչ ու հիշարժան լուսանկարներ։ Այնուհետև երթուղին մեզ կտանի դեպի Կարենիսի վանք (VI–XV դդ.), որը հայտնի է նաև Մաթևոս և Անդրեաս առաքյալների վանք անվամբ։

Ճանապարհը շարունակելով՝ կվայելենք Արգելի ջրամբարի հիասքանչ տեսարանները, կհասնենք Նուռնուս գյուղ և կիջնենք ձոր՝ տեսնելու 13-րդ դարի Նուռնուսի Սուրբ Աստվածածին վանքը։ Այս հուշարձանը կարծես կորած լինի ժամանակի մեջ. թեև կառույցը խոնարհված վիճակում է, տարածքը հարուստ է նրբագեղ խաչքարերով ու տարբերվող տապանաքարերով, իսկ եկեղեցուց պահպանված զարդաքանդակներն անտարբեր չեն թողնի ոչ ոքի։

Քայլարշավի ընդհանուր երկարությունը 12 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 350 մ, այն լիովին հարմար է նաև սկսնակ արշավականների համար։

Առաջիկա մեկնումներ՝ 22.11
Մեկնում՝ 09:00, ժամանում՝ 19:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 7500 դրամ
Ներառում է`
պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)

Գրանցում

Գինը՝ 7500 դրամ