ՀԻՆ ԱՐՄԱՎԻՐ, ՄԵԾԱՄՈՐ, ՍԱՐԴԱՐԱՊԱՏ, ԱԿՆԱԼԻՃ

ՀԻՆ ԱՐՄԱՎԻՐ, ՄԵԾԱՄՈՐ, ՍԱՐԴԱՐԱՊԱՏ, ԱԿՆԱԼԻՃ

Խիստ տարբերվող և առանձնացող այս ուղևորությունը յուրահատուկ տպավորությունների փունջ է: Մեր առաջին կանգառն Արմավիրի Ակնալիճ գյուղում է, որտեղ մեր այցելելիք վայրերից է Ակնա լիճը, որը հայտնի է նաև Այղր կամ Մեծամորի լիճ անուններով և մեր Հայրենիքի յուրահատուկ անկյուններից է ու բնության հրաշալիք։ Ակնալիճում մենք կայցելենք նաև յուրահատուկ ճարտարապետությամբ աչքի ընկնող եզդիական ամենամեծ տաճարն աշխարհում: Միևնույն ժամանակ, կծանոթանաք մեր եզդի հայրենակիցների կրոնին և մշակույթին։ Այնուհետև, մենք կուղևորվենք Մեծամոր, որտեղ կայցելենք Մեծամորի թանգարան՝ բացահայտելու հազարամյակների պատմությունն ու ցուցանմուշները, կտեսնենք Մեծամորի բերդը: Հաջորդիվ կլինենք Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում, ուր գնալիս տեղափոխվում ես մեր պատմության հերոսական օրեր և վայելում հրաշալի մտահղացմամբ ու հարուստ խորհրդանիշներով առանձնացող այս մոնումենտալ կոթողը։ Եվ ծրագրի վերջում կայցելենք Հին Արմավիր հնավայր՝ ծանոթանալու մեր պատմության ամենահին էջերից մեկին, և Արարատյան դաշտի սրտում վեր խոյացող բարձունքը հաղթահարելուց հետո կվայելելենք հրաշք տեսարանները ու պատմական կոթողները հայոց երկրորդ մայրաքաղաքում: Համաձայնեք, որ իրապես առանձնացող ուղևորություն է:

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 10:00, ժամանում՝ 19:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 6500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Ծրագիր

ՀԻՆ ԱՐՄԱՎԻՐ, ՄԵԾԱՄՈՐ, ՍԱՐԴԱՐԱՊԱՏ, ԱԿՆԱԼԻՃ
մեկնում Երևանից

Ակնալճի եզդիական տաճար
Ակնա լիճ
Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարան
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Հին Արմավիր (թեթև քայլարշավ)

վերադարձ Երևան


Գրանցում

Գինը՝ 6500 դրամ