ՄԱԿԱՐԱՎԱՆՔ, ՄՈՐՈ ՁՈՐՈՅԻ ՎԱՆՔ, ԻՋԵՎԱՆԻ ԴԵՆԴՐՈՊԱՐԿ, ՎԱՐԴԱՆԻ ԾԱՌ
Հայաստանի ամենագեղատեսիլ անկյուններից մեկը՝ Տավուշը, կբացահայտենք մեր բացառիկ ծրագրով, որի ընթացքում հնարավորություն կունենաք վայելելու ոչ միայն զմրուխտապատ լեռներում թաքնված պատմամշակութային գանձերը, այլև Իջևան քաղաքն ու տավուշյան հրաշալի բնությունը։ Հասնելով Իջևան՝ առաջին կանգառը կկատարենք Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ, որը քաղաքի հին թաղամասում է գտնվում։ Մեր ճանապարհը կշարունակենք դեպի իջևանյան մեկ այլ հրաշք՝ Մորո ձորոյի կամ Ծռվիզի վանք։ Գողտրիկ տեղադրությամբ և պատմական մեծ նշանակությամբ այս եկեղեցին միանշանակ անտարբեր չի թողնի Ձեզ։ Այնուհետև, մեզ է սպասում Ակնաղբյուր գյուղի նշանավոր Վարդանի ծառը, որն, ըստ ավանդության, տնկել է Վարդան Մամիկոնյանը։ Սակայն սա էլ դեռ ամենը չէ․ առջևում է հոյակերտ Մակարավանքը՝ իր տպավորիչ տեղադրությամբ ու վեհաշուք տեսքով, հարուստ պատմական անցյալով ու լեգենդներով։ Մեր չքնաղ ուղևորությունը կավարտենք Իջևանի դենդրոպարկում՝ Տավուշի ամենահետաքրքրական անկյուններից մեկում, որի տարածքում կարելի է հանդիպել 600-ից ավել բուսատեսակներ ու ծառատեսակներ՝ բերված աշխարհի ամենատարբեր անկյուններից։