ԱՂԱՎՆԱՎԱՆՔ, ԳՈՇԻ ԼԻՃ, ԳՈՇԱՎԱՆՔ (ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ԱՂԱՎՆԱՎԱՆՔ, ԳՈՇԻ ԼԻՃ, ԳՈՇԱՎԱՆՔ (ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Դրախտային Տավուշը բացահայտելու ենք թեթև քայլարշավով՝ անտառային արահետներով, պատմական հուշարձաններով և շքեղ բնության տեսարաններով։

Մեր ճանապարհը կսկսենք Աղավնավանք քայլելով։ Խիտ անտառով ու կենիների միջով անցնող արահետը մեզ կտանի դեպի անտառի խորքում պահպանված միջնադարյան այս վանք։ Աղավնավանքը թվագրվում է 12-13-րդ դարերով և այսօր էլ առանձնահատուկ մթնոլորտ ունի՝ հատկապես աշնանային անտառի գույների մեջ։

Այնուհետև կուղևորվենք Գոշ գյուղ և կայցելենք Գոշավանք՝ միջնադարյան Հայաստանի կարևորագույն կրթական, հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը։ Կծանոթանանք համալիրի պատմությանը, ճարտարապետությանը և Մխիթար Գոշի անվան հետ կապված ժառանգությանը։

Օրվա վերջին հատվածը կանցկացնենք բնության մեջ՝ քայլելով դեպի Գոշի լիճ։ Անտառներով շրջապատված փոքրիկ լիճը աշնանը հատկապես գեղեցիկ է․ ծառերի գույները, լռությունն ու ջրի հայելային մակերեսը ստեղծում են շատ հանգիստ ու տպավորիչ միջավայր։

Ծրագիրը նախատեսված է թեթև քայլարշավ նախընտրողների համար և հարմար է նաև սկսնակներին։

Քայլարշավի երկկողմանի երկարությունը՝ մոտ 8 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 400 մ։ Արշավային հանդերձանքն ու կոշիկները նախընտրելի են։ Ֆուդկորտային դադար նախատեսված է։

Առաջիկա մեկնումներ՝ 10.10
Մեկնում՝ 08:00, ժամանում՝ 20:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 9000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 9000 դրամ