ԲՈԼՆԻՍ-ԽԱՉԵՆ ԵՎ ԾՈՒՂՐՈՒՂԱՇԵՆ
Լոռվա հյուսիսի (Վրաստանի Մառնեուլի շրջան) աննման գանձերից հինգը մենք միասին կբացահայտենք մեր հրաշալի ուղևորության ժամանակ։ Կշրջենք Բոլնիս քաղաքում՝ անչափ կոլորիտային և յուրահատուկ մի քաղաք, որտեղ Կատերինենֆելդ հատվածում կարող ենք տեսնել երկուհարյուրամյա գերմանական յուրատեսակ տները։ Կայցելենք վաղքրիստոնեական ամենատպավորիչ կոթողներից Բոլնիս-Խաչենի Սբ Սիոնի տաճարը, որն իր տեսակի ամենահին և ամենակարևոր հուշարձաններից է։ Եվս մեկ ցնցող ու անչափ տպավորիչ կոթող է Ծուղրուղաշենի եկեղեցին, որի արտաքին հարդարանքը կարելի է ժամերով վայելել։ Բոլնիս գյուղում կայցելենք նաև տեղի Սբ Գևորգ վաղքրիստոնեական եկեղեցին։ Բոլնիսի ու շրջակայքի վրա իշխող բարձունքի վրա է կառուցված Սբ Պողոս Պետրոսի վանքը, որտեղից ցնցող տեսարաններ են բացվում։ Մեկնումը և վերադարձը լինելու է Գոգավանի հայ-վրացական սահմանային անցակետով, անձնագիր ունենալը պարտադիր է։
Ծրագիր
Բոլնիսի Գերմանական թաղամաս
Բոլնիսի Սբ Սիոն տաճար
Բոլնիսի Սբ Գևորգ եկեղեցի
Սբ Պողոս Պետրոս եկեղեցի
Ծուղրուղաշենի եկեղեցի