ԱՐԱՄՈւՍԻ, ՊՏՂՆՈւ, ԱՎԱՆԻ ՏԱՃԱՐՆԵՐ, ԿԱՊՏԱՎԱՆՔ, ԱՌԻՆՋԻ ԽԱՉՔԱՐԵՐ

ԱՐԱՄՈւՍԻ, ՊՏՂՆՈւ, ԱՎԱՆԻ ՏԱՃԱՐՆԵՐ, ԿԱՊՏԱՎԱՆՔ, ԱՌԻՆՋԻ ԽԱՉՔԱՐԵՐ

Երևանին այնքան մոտ, անչափ արժեքավոր ու տպավորիչ, բայց համեմատաբար քիչ հայտնի ժառանգությունն է մեզ կանչում։ Մեր յուրահատուկ ծրագրով բացահայտելու ենք Երևանից հյուսիս մեր վաղմիջնադարյան շքեղ ու տպավորիչ կոթողներ, ինչպես նաև միջնադարյան եկեղեցաշինության և խաչքարագործության գլուխգործոցներ։ Արամուսում մեզ է սպասում 6-րդ դարով թվագրվող Ծիրանավոր եկեղեցին, որը հայտնի է նաև Սուրբ Նշան անվամբ։ Թեև այն մեզ է հասել խոնարհված վիճակում, բայց մասնագետներն այն համարում են մեր վաղմիջնադարյան ճարտարապետության հենաքարային կոթողներից։ Հաջորդիվ, մեզ է սպասում Հատիսի ստորոտի գեղեցկուհին՝ Կապտավանքը կամ Սբ Մինաս եկեղեցին, որն իր եռահարկ կառուցվածքով և ցնցող տեղադրությամբ աննման է։ Եվ կրկին վերադառնում ենք վաղ միջնադար, որի բացառիկ գլուխգործոցներից Պտղնու տաճարն է պատրաստ խենթացնելու։ Իսկ հիմա ժամանակն է Հայաստանում Նորատուսից հետո երկրորդ ամենամեծ խաչքարադաշտը՝ Առինջի խաչքարադաշտը բացահայտելու։ Եվ սա դեռ ամենը չէ․ հաջորդիվ գնում ենք Երևանի Ավան թաղամասում գտնվող 6-րդ դարի ևս մեկ կարևորագույն կոթող․ Ավանի Սբ Աստվածածին տաճարը, որը ևս բացառիկ է իր ճարտարապետությամբ և պատմական դերով։ Հետաքրքիր և բացահայտումներով լի օրը մեզ է սպասում։ 

Ծրագիր՝

Արամուսի տաճար

Կապտավանք

Պտղնու տաճար

Առինջի խաչքարադաշտ

Ավանի տաճար

Առաջիկա մեկնումներ՝ 02.02
Մեկնում՝ 10:00, ժամանում՝ 17:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 6500 դրամ

Գրանցում

Գինը՝ 6500 դրամ