ՃՈՃԿԱՆԻ ՆԱՀԱՏԱԿ ՎԱՆՔ ԵՎ ԱԽԹԱԼԱ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՃՈՃԿԱՆԻ ՆԱՀԱՏԱԿ ՎԱՆՔ ԵՎ ԱԽԹԱԼԱ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Լոռվա հյուսիսի թաքնված, բայց անչափ առինքնող գանձերից Սուրբ Նահատակ վանքն է կանչում։ Գեղեցիկ անտառների գրկում, հրաշք տեղադրությամբ այս յուրահատուկ կոթողը միանշանակ գերելու է ձեզ։ Մեր տպավորիչ քայլարշավը սկսելու ենք Այրում գյուղից, որտեղից էլ անտառային չքնաղ արահետներով կհասնենք այս միջնադարյան հրաշքին, կվայելենք այն ամբողջությամբ։ Բացի Սբ Նահատակ վանք քայլարշավը, մենք մեր այցի ընթացքում հնարավորություն կունենանք այցելելու նաև Ախթալա-Պղնձավանքի հոյակերտ վանքն ու հզոր բերդը, ինչը մեր ուղևորությունն ավելի հագեցած ու հետաքրքիր կդարձնի։

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 10 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00, ժամանում՝ 21:30, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 9000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 9000 դրամ