ՎԵՐԵԼՔ ԱՉՔԱՍԱՐ

ՎԵՐԵԼՔ ԱՉՔԱՍԱՐ

Շարունակելով հրաշալի լեռների բացահայտումը՝ այս անգամ միայն հատուկ թույլտվությամբ հասանելի Աչքասար լեռն ենք բարձրանալու։ Լինելով հայ-վրացական սահմանի անմիջական հարևանությամբ՝ Աչքասարի վերելքը պահանջում է թույլտվություն իսկ Համշենը տուրը, ունենալով թույլտվություններով վերելքների և քայլարշավների ամենամեծ փորձը ՀՀ-ում, կապահովի հրաշալի ու անխնդիր վերելքն անչափ տպավորիչ այս լեռան գագաթ։ Աչքասարը 3196 մետր բարձրությամբ Ջավախքի լեռների ամենաբարձր կետն է։ Պատրա՞ստ եք։ Գնացի՜նք։

Քայլարշավը լինելու է մոտ 12 կմ, լեռան բարձրությունը՝ 3196 մետր, հարաբերական բարձրությունը՝ շուրջ 700 մետր։ Վերելքի համար անհրաժեշտ է արշավային հագուստ և արշավային կոշիկներ։

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ ՄԵԿՆՈՒՄԻՑ 35 ՕՐ ԱՌԱՋ

Առաջիկա մեկնումներ՝ 14.06
Մեկնում՝ 06:30, ժամանում՝ 22:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 12000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 12000 դրամ