ԲՋՆԻԻ ԲԵՐԴ ԵՎ ՎԱՆՔ, ԹԵԺԱՌՈՒՅՔ, ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐՎԵԺ (ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎՆԵՐ)

ԲՋՆԻԻ ԲԵՐԴ ԵՎ ՎԱՆՔ, ԹԵԺԱՌՈՒՅՔ, ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐՎԵԺ (ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎՆԵՐ)

Կոտայքի և ընդհանրապես Հայաստանի քիչ հայտնի, սակայն հրաշալի ու տպավորիչ վանական համալիրներից Թեժառույքի վանքը բացահայտելու լավագույն հնարավորությունը մեր այս ուղևորությունն է, որն ուղեկցվելու է հետաքրքիր քայլարշավներով: Մենք կանգ կառնենք Բջնիում՝ վայելելու տեղի պատմական հարուստ ժառանգությունն ու ավելի հարուստ դարձնելու մեր այցը: Բջնիում կտեսնենք Սբ. Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև Բջնիի հզոր բերդը, որից հետո կշարունակենք մեր ճանապարհը դեպի Թեժառույքի գեղատեսիլ վանք, որին հասնելու համար կանաչ անտառների միջով ոչ երկար քայլարշավ է պետք, ինչից հետո էլ կտեսնենք միջնադարյան հոյակերտ այս կառույցը: Թեժառույքը վայելելուց հետո մեր ճանապարհը կշարունակենք դեպի Հանքավան՝ ճանապարհին վայելով Մարմարիկի ջրամբարի հրաշալի տեսարանը: Եւ, ահա Հանքավանի կուսական անտառներում կվայելենք մեր ազատ ժամանակը՝ բացահայտելով նաև տեղի հրաշք ջրվեժը:

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 4 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ 

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 10:00, ժամանում՝ 20:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 6500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը

Ծրագիր

ԿՈՏԱՅՔԻ ԳԱՆՁԵՐԸ
մեկնում Երևանից

Բջնիի Սբ Աստվածածին եկեղեցի
Բջնիի բերդ (կարճ քայլարշավ)
Թեժառույքի վանք (քայլարշավ)
Հանքավանի ջրվեժ (կարճ քայլարշավ)

վերադարձ Երևան


Գրանցում

Գինը՝ 6500 դրամ