LEBANON 6 DAYS
Լիբանանը հարուստ պատմության, անսահման գեղեցիկ բնության, չքնաղ լողափերի և տպավորիչ լեռների երկիր է, որտեղ կա նաև հայկական յուրահատուկ շունչ ու ներկայություն։ Լիբանանյան այս տպավորիչ ուղևորության ընթացքում բացահայտելու ենք գեղեցկագույն այս երկրի ամենատպավորիչ բնական և մարդաստեղծ հրաշալիքները։ Հագեցած ծրագիրը հնարավորություն է տալու նաև ունենալ ազատ ժամանակ, իսկ պատմության և բնության յուրահատուկ հավասարակշռումն այս այցը հաճելի կդարձնի ցանկացած նախասիրությամբ մարդու համար։ Տեսնելու ենք Բեյրութն իր ամենահայտնի անկյուններով՝ Ռուշե ծովաժայռերից թանգարաններ, հայկական Բուրջ համուդից ծովածոցեր, վայելելու ենք լեգենդար Բաալբեկը, Բիբլոսը, Տրիպոլին, Տիրեն, Հարիսան, Անճարը, Սիդոնը, ինչպես նաև Անթիլիասում Կիլիկիո կաթողիկոսությունը, այցելելու ենք Ջեյտա քարանձավ, Մայրիների անտառ, ժամանակ ենք ունենալու Միջերկրական ծովի գեղեցիկ լողափերի համար, սպասվում են նաև անակնկալ այցեր։ Լիբանանում կարելի է գտնել հարուստ քրիստոնեական, հելլենիստական, միջնադարյան, արաբական ժառանգություն, ինչն այս երկիրն էլ ավելի գունեղ և բազմաշերտ է դարձնում։ Երևանից ուղիղ թռիչքը, ՀՀ քաղաքացիների համար վիզայի բացակայությունը, հարմարավետ հյուրանոցը Բեյրութի կենտրոնում, տեղական ջերմ հյուրընկալությունը, իհարկե, նաև լիբանանյան աշխարհահռչակ խոհանոցը սպասում են մեզ ի հավելումն հրաշալի կոթողների և բնության։
Օր 1
Երևան-Բեյրութ թռիչք
Բեյրութում պտույտ
Զեյթունա ծովածոց
Ռուշե ծովային ժայռեր
Բուրջ Համուդ հայկական թաղ
գիշերակացը՝ Բեյրութ
Օրվա առաջին կեսին Երևանից Բեյրութ ուղիղ թռիչքով (մոտ 2 ժամ) կհասնենք Լիբանան, որից հետո կտեղափոխվենք Բեյրութի կենտրոնում մեր հյուրանոց, որից հետո թեթև պտույտ կունենանք գեղեցիկ այս քաղաքում՝ տեսնելու Զեյթունա ծովածոցը, հայերով բնակեցված Բուրջ Համուդ թաղամասը։ Բեյրութի և ընդանրապես Լիբանանի գլխավոր այցեքարտերից Ռուշեի ժայռերն ենք նաև բացահայտելու այսօր։ Միջերկրական ծովում՝ Բեյրութի ափին վեր խոյացող ժայռերն անչափ գեղեցիկ և գրավիչ են, ինչն էլ միասին կտեսնենք։
Օր 2
Բեյրութի ազգային թանգարան
Անթիլիաս․ Կիլիկիո կաթողիկոսություն
Ջեյտա քարանձավ
Հարիսա․ Սբ Աստվածածնի արձան
ազատ երեկո Բեյրութում
գիշերակացը՝ Բեյրութ
Լիբանանյան հարուստ պատմությանն ու մշակույթին էլ կծանոթանանք Բեյրութի ազգային թանգարանում։ Օրը կսկսենք Բեյրութից ոչ հեռու Անթիլիասում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նստավայր այցով։ Կտեսնենք Մայրավանքը, Մատենադարանը։ Այնուհետև, մեզ է սպասում անչափ տպավորիչ Ջեյտա քարանձավը, որից հետո ճանապարհ կընկնենք Հարիսա քաղաք, որտեղ բարձունքին Սբ Մարիամ Աստվածածնի տպավորիչ արձանն է։
Օր 3
Բիբլոս
Տրիպոլի
Լիբանանյան մայրիների պուրակ Բշարում
գիշերակացը՝ Բեյրութ
Այսօր մեզ է սպասում ևս մեկ լիբանանյան հրաշալիք՝ Բիբլոս ծովափնյա քաղաքն իր հարուստ պատմությամբ, առանձնացող ճարտարապետությամբ և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդգրկված ժառանգությամբ։ Բշարում էլ կայցելենք Աստվածների մայրիների պուրակ․ մայրին պատկերված է նաև Լիբանանի դրոշի վրա։ Եվ, իհարկե, կբացահայտենք Տրիպոլի պատմական քաղաքի ամենահետաքրքիր անկյունները։
Օր 4
Անճար
Շատո Կսարա պատմական գինեգործարան
Բաալբեկ
գիշերակացը՝ Բեյրութ
Եվս մեկ գեղեցիկ ու հագեցած օր է մեզ սպասում։ Բացահայտելու ենք Անճարն ու Բաալբեկը Անճարում կտեսնենք հնամենի բնակավայրը, ինչպես նաև հայկական կենդանի շունչը, իսկ Բաալբեկում մեզ են սպասում անտիկ տաճարներ, բերդապարիսպներ և բազում տպավորիչ բացահայտումներ։ Դադար կունենանք Լիբանանի ամենահայտնի գինեգործական կենտրոնում՝ Շատո Կսարայում։
Օր 5
Մաղդուշե
Տիրե․ պտույտ քաղաքում և ազատ ժամանակ լողափին
Սիդոն․ պտույտ քաղաքում և ծովային բերդ
գիշերակացը՝ Բեյրութ
Այս օրն էլ նվիրված է Լիբանանի հարավին։ Բացահայտելու ենք Միջերկրականի ափի չքնաղ քաղաքները, ինչպես նաև ազատ ժամանակ ենք ունենալու գեղեցիկ լողափերին։ Բացահայտումների հետքերով լինելու ենք Մաղդուշե, Տիրե և Սիդոն քաղաքներում, որոնք ոչ միայն անչափ գեղեցիկ են, այլ նաև հարուստ են պատմական տպավորիչ կոթողներով։ Ծովային գեղեցիկ տեսարաններ և պատմամշակութային հարուստ ժառանգություն․ կատարյալ համադրություն։
Օր 6
Բեյրութ-Երևան թռիչք
Վաղ առավոտյան կմեկնենք Բեյրութի օդանավակայան, որտեղից էլ ուղիղ թռիչքով կվերադառնանք Երևան՝ մեզ հետ բերելով անսահման գեղեցիկ հիշողություններ և վառ տպավորություններ։ Կվերադառնանք Լիբանանին ամբողջությամբ սիրահարված։
Գինը՝ 549․000 դրամ, որը ներառում է՝
Երևան-Բեյրութ-Երևան ուղիղ թռիչքի ավիատոմսը,
Համշեն տուրի գիդի ծառայությունը,
ներքին տեղափոխությունները,
4 աստղ հյուրանոցը (երկտեղանի համար),
նախաճաշ և ճաշ,
բոլոր մուտքավճարները։
ՀՀ քաղաքացիների համար Լիբանան առանց վիզայի է։
Upcoming tours -
12.05 - 17.05
Departure - 09:00AM,
Arrival - 09:00AM,
Address - Zvartnots Airport
Price - 549000 AMD


