ՈւԶԲԵԿՍՏԱՆ 6 ՕՐ

Անմոռանալի 6 օր Արևելքի սրտում

Ուզբեկստանը հարուստ պատմության և յուրահատուկ մշակույթի, շքեղ ճարտարապետության և համեղ խոհանոցի, գեղեցիկ բնության և ջերմ մարդկանց երկիր է, ինչն էլ միասին ենք բացահայտելու մեր յոթօրյա հրաշալի ուղևորության ընթացքում։ Մեր հագեցած ուղևորությունն իսկական բացահայտում կլինի Ձեզ համար՝ բացելով Միջին Ասիայի թաքնված հրաշալիքը։ Միջնադարի հարուստ ու գունեղ ժառանգությամբ, Մետաքսի ճանապարհի գոհարներ Բուխարան ու Սամարղանդը պատրաստ են անսահման տպավորելու, ինչին անմասն չի մնա նաև Տաշքենդը։ Զբոսաշրջային զգալի զարգացում ապրող այս երկիրը պատրաստ է ընդունելու և զարմացնելու մեզ՝ մերօրյա տուրիստական վայրերից պատմական կոթողներ։ Ուզբեկստանը ՀՀ քաղաքացիներից վիզա չի պահանջում, իսկ տեղի հյուրընկալ մարդիկ և համեղ խոհանոցն էլ ավելի յուրահատուկ կդարձնեն մեր տարբերվող ու հագեցած ուղևորությունը։ 

 

Օր 1

տեղափոխություն Երևանից Թբիլիսի

թռիչք Թբիլիսի-Տաշքենդ

Տաշքենդի քաղաքային տուր․ այցելություն պատմական մզկիթներ, շուկա, քաղաքի հրապարակներ

գիշերակացը՝ Տաշքենդ

 

Վաղ առավոտյան Երևանից հարմարավետ միկրոավտոբուսով կմեկնենք Թբիլիսիի օդանավակայան, որտեղից ուղիղ թռիչքով (մոտ 3 ժամ) կհասնենք Տաշքենդի օդանավակայան (մոտ 16:00), որից հետո կմեկնենք հյուրանոց և օրվա մնացած ժամերին հետաքրքիր պտույտով կծանոթանանք Ուզբեկստանի մայրաքաղաքի հետ։ Կայցելենք Տաշքենդի պատմական ու հետաքրքիր անկյունները, կտեսնենք հիմնական հրապարակները, կլինենք շուկայում, կտեսնենք պատմական մզկիթները։

 

Օր 2

գնացքով տեղափոխություն Տաշքենդ-Սամարղանդ

Սամարղանդի քաղաքային տուր․ Ռեգիստան հրապարակ, պատմական մզկիթներ և շուկա   

գիշերակացը՝ Սամարղանդ

 

Մենք առավոտյան արագընթաց գնացքով կտեղափոխվենք Տաշքենդից Սամարղանդ՝ սկսելու պատմական գերհարուստ անցյալով այս քաղաքի լիարժեք բացահայտումը։ Կտեսնենք զբոսաշրջային ամենասիրված ու հայտնի վայրերից Ռեգիստան հրապարակը, տեղի պատմական մզկիթները, ինչպես նաև քաղաքի կոլորիտային շուկան։

 

Օր 3

Սամարղանդի քաղաքային տուր․ Լենկ Թեմուրի դամբարան, այլ դամբարաններ, Շախի Զինդա համալիր, թանգարաններ

գիշերակացը՝ Սամարղանդ

 

Սամարղանդի բացահայտումը շարունակվում է, և այսօր մեզ են սպասում այցերը դամբարաններ, այդ թվում՝ նաև Լենկ Թեմուրի հայտնի դամբարանը, ինչպես նաև այլ հետաքրքիր պատմական վայրեր ու թանգարաններ։

 

Օր 4

գնացքով տեղափոխություն Սամարղանդ-Բուխարա

Բուխարայի քաղաքային տուր․ Լյաբի Հաուզ համալիր, պատմական մեդրեսեներ, մզկիթներ, շուկա, Արկ բերդ

գիշերակացը՝ Բուխարա

Այսօր առավոտյան Սամարղանդից արագընթաց գնացքով կհասնենք ևս մեկ կարևոր պատմական վայր՝ Բուխարա, որտեղ ևս բացահայտումներ են մեզ սպասում։ Կայցելենք քաղաքի հին հատվածը՝ տեսնելու պատմական բերդեր, մզկիթներ, այլ կառույցներ։

 

Օր 5

Բուխարայում քաղաքային տուր

գնացքով տեղափոխություն Բուխարայից Տաշքենդ

ազատ երեկո Տաշքենդում

գիշերակացը՝ Տաշքենդ կամ Բուխարա

 

Մեր այցի հերթական օրը Բուխարայից արագընթաց գնացքով կմեկնեն մայրաքաղաք Տաշքենդ, որտեղ կունենանք ազատ երեկո՝ ինքնուրույն վայելելու այս քաղաքը։

 

Օր 6

թռիչք Տաշքենդ-Թբիլիսի

տեղափոխություն Թբիլիսի-Երևան

Վաղ առավոտյան հյուրանոցից կմեկնենք Տաշքենդի օդանավակայան, որտեղից ուղիղ թռիչքով կմեկնենք Թբիլիսի, ապա մեր միկրոավտոբուսով կվերադառնանք Երևան։

 

 

Գինը՝ 850 դոլարին հ․դ․, որը ներառում է՝

Երևան-Թբիլիսի-Երևան տեղափոխությունը (հարմարավետ միկրոավտոբուս)

ներքին տրանսպորտն ու գնացքի տոմսերը

տեղացի գիդի ծառայությունը

Համշեն տուրի գիդի ծառայությունը

4 աստղանի հյուրանոցները (երկտեղանի համարներ)

նախաճաշ

3 անգամ ճաշ

 

Գինը չի ներառում՝

Թբիլիսի-Տաշքենդ-Թբիլիսի ավիատոմսը (մոտ 400 դոլար, նախընտրելի է շուտ ձեռք բերել՝ թանկացումից խուսափելու համար)

Upcoming tours - 30.03 - 04.04
Departure - 08:00AM, Arrival - 08:00PM, Address - 8 Tumanyan
Price - 890 USD

Booking

Price - 890 USD