ՈՍԿԵՊԱՐԻ ՋՈՒԽՏԱԿ ԵՂՑԻ + ԱՅԼ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Տարիներ շարունակ մենք Ձեզ համար բացահայտել ենք Տավուշի Ոսկեպարի բազմաթիվ գանձեր։ Բայց Ոսկեպարը դեռ զարմացնելու տեղ ունի։ Այս անգամ քայլելու ենք անտառների խորքում թաքնված միջնադարյան Ջուխտակ եղցի վանքը։ Ոչ միայն անչափ տպավորիչ հուշարձան ենք տեսնելու, այլ նաև քայլելու ենք գեղեցիկ անտառային արահետներով։ Ոսկեպարի Ջուխտակ եղցուց բացի, կտեսնենք մեր ճանապարհի վրա գտնվող Ոսկեպարի դղյակ բերդաշտարակը, ինչը մեր օրն ավելի հագեցած ու տպավորիչ կդարձնի։ Անպայման սպասելու ենք։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 14 կմ, հարաբերական բարձրությունը՝ 300 մետր։ Ճանապարհի մի հատվածն անցնելու ենք գյուղական բեռնատարով, որից հետո կլինի երկկողմանի 14 կմ քայլարշավը։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։
Upcoming tours -
21.03
Departure - 07:00AM,
Arrival - 10:00PM,
Address - 8 Tumanyan str.
Price - 12000 AMD


