ՎԵՐԵԼՔ ԿՈՏՈՒՑ ԼԵՌ + ՏԱՓԻ ԲԵՐԴ

ՎԵՐԵԼՔ ԿՈՏՈՒՑ ԼԵՌ + ՏԱՓԻ ԲԵՐԴ

Հրաշալի համադրություն է սպասում մեզ՝ վերելք անչափ գեղեցիկ լեռ ու այց բացառիկ լավ պահպանված բերդ։ Արարատի մարզի երկու հրաշալիքի հետքերով ենք գնալու։ Կբարձրանանք Կոտուց լեռան գագաթ, որտեղից լավ եղանակին ցնցող տեսարաններ են բացվում դեպի Մասիս, Արագած, Արարատյան դաշտ, Վեդիի նոր կառուցված ջրամբար։ Վերելքի հետ մեկտեղ կտեսնենք Տափի բերդը, որը հայտնի է որպես Գևորգ Մարզպետունու բերդ։ Հրաշալի ու հագեցած օրը երաշխավորված է։
 
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 8 կմ, հարաբերական բարձրությունը՝ 850 մետր, լեռան բարձրությունը՝ 2061 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։

Upcoming tours - 14.03
Departure - 08:00AM, Arrival - 06:00PM, Address - 8 Tumanyan str.
Price - 7500 AMD
Includes
Transportation in Mercedes Sprinter minibus
Tour guide service in Armenian (English summaries also may be provided, for further information contact us)

Booking

Price - 7500 AMD