Մենք տեսանք Ծովակն Հյուսիսոյը, Կարսը, Կարսի բերդը, Առաքելոց եկեղեցին, Անին, Իգդիրը, Բայազետի բերդը, Մասիսը՝ հակառակ կողմից, Բերկրիի ջրվեժը, Վանա լիճը, Մհերի դուռը (Խալդյան դարպասներ) Վանի Բերդը, Աղթամար կղզին Սուրբ Խաչով, Բաղեշը Բիթլիսը), Վիլյամ Սարոյանի նախնիների գյուղը՝ 4֊դ դարի եկեղեցին ու Փոռի չքնաղ Խաչքարերը, Սասնո գետը՝ Սասնա կամրջով: Տիգրան Մեծի կառուցած Տիգրանակերտը, Տիգրան Երվանդունու կառուցած Տիգրանակերտը, Տիգրիս գետը՝ Տասնակամար կամրջով: Եփրատի վրայով անցանք, հասանք Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի (մ.թ.ա. 69 - 34) կառուցած դամբարանաբլուր-սրբավայր՝ Նեմրութ հիացանք Հին աստվածների արձաններով:
Տեսանք Այնթափի հայկական թաղամասը՝ առանց հայրերի, Այնթափի մզկիթի վերածված Հայկական եկեղեցին: Հասանք չքնաղ Կիլիկիա՝ լեռնային, դաշտային, քարքարոտ:Տեսանք չքնաղ Ադանան, Տարսոնը, Կիլիկիայի Լևոնկլա բերդը,Սիսը քաղաքը՝ Սիս բերդով,Կոռիկոս ծովային բերդը՝ Լևոն թագավորի հայատառ արձանագրությամբ, Անարզաբա բերդը՝ անտիկ քաղաքի ավերակներով, չքնաղ Եփրատն ՝ Հռոմկլա բերդով,ուր հանգչում է Ներսես Շնորհալին: Նավարկեցինք Եփրատով, ուր թևածում էր Մաշտոցյան շունչը(այնտեղ էր ստեղծել հայոց գրերը): Եղանք Եդեսիայում,Պորտասարում ՝ որը 12֊16 հազարմյակի կառուց է, պաշտամունքի վայր կամ որոշ պնդումներով՝ աստղադիտարան:
Անցանք Բինգյոլով,հասանք Մուշ, տեսանք Արածանին Սուլուխի կամրջով, ուր թևածում էր Գևորգ Չաուշի հոգին: Հասանք Բասեն, տեսանք Արաքսը Հովվի կամրջով, Կարսով վերադարձանք Երևան:
Մեզ զարմացնում էր մեր անծայրածիր երկրի չքնաղությունը ու ցավն ու ափսոսանքը խեղդում էր մեզ,բայց հավատը ապրեցնում է: Չի կարող մերը չլինել այն՝ ինչը ի վերուստ է մերը: Երկիրը մերն է ,քարտեզն է ձերը:
Մեր աղոթքները մրմնջացինք մեր մզկիթի վերածված տաճարներում « ՏԵՐ ՎԵՐԱԴԱՐՁՐՈՒ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԻՐ ԻՍԿԱԿԱՆ ՏԻՐՈՋԸ»:
Շնորհակալ ենք Hamshen.tour-ին այդ հրաշք ճամփորդությունը մեզ պարգևելու համար: