ԷՎԵՐԵՍՏԻ ԲԱԶԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ

ԷՎԵՐԵՍՏԻ ԲԱԶԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ․ ՆԵՊԱԼ

Սա ճամփորդություն է ամբողջ կյանքի համար։ Սա ամենավառ հիշողությունների և ամենագունեղ զգացությունների հասցեն է։ Սա ամենահայտնի արահետների և ամենաբարձր լեռների պատմությունն է։ Դե, եկ միասին իրականացնենք արշավականների ու լեռնագնացների ամենաբաղձալի երազանքներից մեկը՝ քայլել դեպի բազային ճամբարն Էվերեստի։ Համշեն տուրը, համագործակցելով Նեպալի առաջատար ընկերությունների հետ և ներդնելով իր բազմամյա լեռնագնացային / զբոսաշրջային հարուստ փորձը, առաջարկում է տարբերվող որակով ու բարձր կազմակերպվածությամբ քայլել դեպի Էվերեստի բազային ճամբար՝ վայելելով ոչ միայն շքեղագույն տեսարաններն ու ֆանտաստիկ բնությունը, այլ նաև ծանոթալու տեղի տարբերվող ու շատ հետաքրքիր պատմությանը։ 14 կատարյալ օր, որոնցից ամենը մեկը մյուսի հետ մրցելու է իր գունեղությամբ, էմոցիաներով, տպավորություններով։ Դե ինչ, արդեն պատրաստո՞ւմ եք ուսապարկը։

 

Ծրագիր

 

Օր 1

Մեկնում Կատմանդու՝ Հիմալայների ողջույնը

Ժամանում Կատմանդուի միջազգային օդանավակայան, տեղափոխում և տեղավորում հյուրանոցում, ծանոթացում ծրագրին։ Գիշերակաց՝ Կատմանդու

Օր 2

Հիմալայան առաջին տեսարանները՝ Կատմանդու– Լուկլա–Փակդինգ

Կատմանդուից թռիչք Լուկլա, որտեղից սկսվում է մեր քայլարշավը։ Փակդինգ հասնելիս առաջին անգամ կզգաք Հիմալայների հիասքանչ գագաթների կախարդանքը և թարմ լեռնային օդը։ Երեկոյան հանգիստ  և նախապատրաստություն հաջորդ օրվան։ Գիշերակաց՝ Փակդինգ

Քայլարշավը՝ մոտ 8 կմ, հարաբերական բարձրությունը՝ -230 մ։

 

Օր 3

Շերպաների սիրտը՝ Փակդինգ – Նամչե Բազար 

Քայլարշավ անտառներով և փոքր գյուղերով։ Հանրահայտ Նամչե Բազար (3441 մ) հասնելիս կզգաք տեղական մշակույթի հմայքը, կհանդիպեք տեղական համայնքների ներկայացուցիչների հետ և առաջին անգամ կտեսնեք Հիմալայների գագաթները։ Գիշերակաց՝ Նամչե

Քայլարշավը՝ մոտ 11 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 850 մ։

 

Օր 4

Առաջին հաղթանակը բարձրության վրա՝ Նամչե Բազար

Այս օրն ընտելանում ենք բարձրությանը՝ կարճ զբոսանքներ և թեթև վայրէջքներ դեպի հարակից բարձրունքները: Այստեղ դուք կվայելեք շունչ կտրող տեսարաններ և կպատրաստվեք հաջորդ օրվա երկար քայլարշավին։ Գիշերակաց՝ Նամչե

Քայլարշավը՝ մոտ 4 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 350 մ։

 

Օր 5

Առեղծվածային վանքեր՝ Նամչե Բազար – Թենգբոչե 3860 մ

Քայլարշավ անտառներով դեպի Էվերեստի և Լհոցեի ստորոտներ: Այցելություն Թենգբոչե վանք, որտեղ դուք կզգաք ներքին խաղաղություն և կմիանաք լեռներին: Գիշերակաց և ուժերի վերականգնում։

Քայլարշավը՝ մոտ 10 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ +600, -250 մ։ Գիշերակաց՝ Թենգբոչե

 

Օր 6 

Բարձրության ճանապարհը՝ Թենգբոչե – Դինգբոչե 

Սպասվում է քայլարշավ բաց լեռնային հովիտներով, հին կամուրջներով, որոնք բնորոշ են միայն Հիմալայներին: Գիշերակաց՝ Դինգբոչե

Քայլարշավը՝ մոտ 11 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 700 մ։

 

Օր 7

Վերելք դեպի տպավորիչ տեսարաններ՝ Դինգբոչե – Լոբուչե 4900 մ

Քայլարշավ սառցադաշտերով և ժայռերով,  ֆանտաստիկ տեսարաններով դեպի Կալա Պատհար և Էվերեստ: Գիշերակաց լոջում՝ ինչպես իրական լեռնային արկածային ֆիլմում: Գիշերակաց՝ Լոբուչե

Քայլարշավը՝ մոտ 9 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 500 մ։

 

Օր 8

Դիպչելով երազանքին՝ Լոբուչե – Գորաք Շեփ – Էվերեստի բազային ճամբար

Քայլարշավ դեպի Գորակ Շեպ (5170 մ), ապա քայլարշավ դեպի Էվերեստի բազային ճամբար (5,363 մ)։ վերջապես ուսումնասիրում ենք աշխարհում ամենաբարձր լեռների բազային ճամբարները: Գիշերակաց՝ Գորաք Շեփ

Քայլարշավը՝ մոտ 12 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 450 մ։

 

Օր 9

Քայլելով երկնքում՝ Գորաք Շեփ - Կալա Պատհար - Ֆերիչե 4200 մ

Առավոտյան քայլարշավ դեպի Կալա Պատհար (5545 մ)՝ արևածագի անմոռանալի տեսարան դիտելու, ապա քայլարշավ դեպի Ֆերիչե։ Լավագույն տեսարանները Էվերեստի վրա

Գիշերակաց հյուրանոցում։ Գիշերակաց՝ Ֆերիչե

Քայլարշավը՝ մոտ 13 կմ, հարաբերական բարձրությունը՝ +370մ, -1354մ։

 

Օր 10

Վերադարձ դեպի բնական հրաշքները՝ Լոբուչե – Դինգբոչե – Նամչե Բազար

Քայլարշավ դեպի Նամչե Բազար՝ անցնելով Դինգբոչեով: Ամեն քայլ բացահայտում է Հիմալայների ուժը, գեղեցկությունը և հեքիաթային տրամադրությունը: Գիշերակաց՝ Նամչե

Քայլարշավը՝ մոտ 14 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 750 մ

 

Օր 11

Վերջին հիացմունքները լեռներից՝ Նամչե Բազար – Լուկլա 2840 մ

Երկար քայլարշավ դեպի Լուկլա, վերջին հայացքներ դեպի գագաթները և պատրաստություն թռիչքի դեպի Կատմանդու։ Գիշերակաց՝ Լուկլա

Քայլարշավը՝ մոտ 18 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ - 600 մ

 

Օր 12

Հիշողություններն ամբարելով՝ Լուկլա – Կատմանդու 

Թռիչք Լուկլայից Կատմանդու: Հյուրանոցում հանգիստ և ազատ ժամանակ՝ լուսանկարները դիտելու, հուշերը ամրագրելու և անհավատալի արկածների զգացումը վայելելու համար: 

Գիշերակաց՝ Կատմանդու 

 

Օր 13

Պատմությունը շոշափելով՝ Կատմանդու

Կատմանդուում քաղաքային պտույտ․ Պաշուպատինաթ տաճար՝ հինդու հավատացյալների սրբազան վայր, Սվայմբհունաթ կապիկների տաճար, Պատան Դուրբար հրապարակ՝ Նեպալի անմոռանալի համաշխարհային ժառանգության վայր։ Գիշերակաց՝ Կատմանդու

 

Օր 14 

Վերադարձ Կատմանդու-Երևան։

 

Գինը՝ 

1990 դոլար հ․դ․, (5-8 անձ)

1850 դոլար հ․դ․, (9-15 անձ)

 

Գինը ներառում է՝

Ներքին ավիատոմսեր (Կատմանդու-Լուկլա-Կատմանդու)

Ներքին տրանսպորտ

Գիշերակացերը (երկտեղանի համարներ)

Տեղացի ուղեկցորդի ծառայությունը

Համշեն տուրի գիդ-ուղեկցորդի ծառայությունը

3 անգամյա սնունդ քայլարշավին (նախաճաշ, ճաշ, ընթրիք)

2 անգամյա սնունդ Կատմանդուում

Բեռնակիրների ծառայությունը

Բոլոր մուտքավճարներերն ու անհրաժեշտ թույլտվությունները։

ՀՀ քաղաքացիների համար վիզան։

 

Չի ներառում՝ 

Երևան-Կատմանդու-Երևան ավիատոմսը։

 

Предстоящие туры - 05.11 - 18.11
Отправление - 08:00, Прибытие - 23:55, Адрес - Аэропорт Звартноц
Цена - 1850 доллар

Бронирование

Цена - 1850 доллар