Hamshen Tour
Ул. Арцаха 4/6, Ереван

ГОРА САБАЛАН

ГОРА САБАЛАН

Սաբալան լեռն Իրանի ամենաբարձր երեք գագաթներից մեկն է, որը մասնագետների մի մասը համարում է նաև Մասիսից հետո Հայկական լեռնաշխարհի երկրորդ ամենաբարձր գագաթը։ Մեր հետաքրքիր ծրագրով հնարավորություն կունենաք ոչ միայն հասնելու խառնարանային գեղեցիկ լճակով առանձնացող Սաբալանի գագաթ, այլ նաև տեսնելու Թավրիզն ու ծանոթանալու Իրանի պատմության, մշակույթի և խոհանոցի հետ։ Սաբալանի վերելքը մաս է կազմում Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր 7 գագաթները մեր շարքի։

Առավելություններ Համշեն տուրն ընտրելիս՝
Սաբալանի վերելքի ամբողջ ընթացքում Համշեն տուրի լեզվակիր լեռնային ուղեկցորդի ծառայությունը,
Երևանից Թավրիզ և հակառակը մեր առանձին հարմարավետ ավտոբուսով, որում միայն մեր խումբն է լինելու,
Որպես Իրանում տուրօպերատոր՝ մատչելի գինն ամենահագեցած փաթեթի պարագայում,
Որպես Իրանի տուրօպերատոր՝ այցի մշակութային մասի մանրամասն և բովանդակալից մատուցում,
Անհատական աշխատանք յուրաքանչյուր մասնակցի հետ՝ հանդերձանքից նախապատրաստություն։
 
ՄԱՆՐԱՄԱՍՆ ԾՐԱԳԻՐ՝
 
 Օր 1
Երևան-Մեղրի-Թավրիզ
ընթրիքը Թավրիզում
գիշերակացը՝ Թավրիզ
Սաբալանն է կանչում, և մենք գնում ենք այդ կանչի հետևից։ Կմեկնարկենք Երևանից, ապա հասնելով Մեղրի՝ կհատենք հայ-իրանական սահմանն ու կմեկնենք Թավրիզ, որտեղ կընթրենք և կտեղավորվենք հյուրանոցում՝ պատրաստվելով գեղեցիկ վերելքին։
 
 Օր 2
տեղափոխություն Թավրիզից Սաբալան
վրանային գիշերակաց
Թավրիզից մեկնելու ենք Արդաբիլի Շաբիլ բնակավայր, որտեղից ամենագնացներով բարձրանանք Սաբալանի հիմնական ճամբար (մոտ 3700 մետր բարձրություն): Ըստ իրավիճակի՝ կունենանք կլիմայավարժեցման ոչ երկար քայլարշավ, ապա և գիշերակաց ճամբարում՝ պատրաստվելով գագաթ բարձրանալուն։
 
 Օր 3
վերելք Սաբալան
Վաղ առավոտյան սկսում ենք մեր վերելքը դեպի Սաբալանի գագաթ։ Հասնելով այս գեղեցիկ լեռան գագաթին՝ կտեսնենք Հայկական լեռնաշխարհի ամենաբարձրադիր խառնարանային լիճը, շունչ կտրող տեսարանները, որից հետո արդեն կվերադառնանք ճամբար, ապա նաև Սարեյն քաղաք կամ Շաբիլ գյուղ՝ գիշերելու տեղի հյուրանոցներում։
Սաբալանի վերելքի հարաբերական բարձրությունը՝ շուրջ 1100 մետր, քայլարշավի երկկողմանի երկարությունը՝ շուրջ 14 կմ, Սաբալան լեռան բարձրությունը՝ 4811 մետր։
 
 Օր 4
նախաճաշ հյուրանոցում
մեկնում Սարեյնից Թավրիզ
պտույտ Թավրիզում
ընթրիք Թավրիզում
գիշերակացը՝ Թավրիզ
Առավոտյան կմեկնենք Թավրիզ, որտեղ մեզ անչափ հետաքրքիր պտույտ է սպասվում՝ բացահայտելու քաղաքի պատմական ու կոլորիտային անկյունները, ինչպես նաև հայկական նշանակալի հետքը։ Կլինենք քաղաքի խորհրդանիշեր Կապույտ մզկիթում և Ալիշահի բերդաշտարակում, կայցելենք աշխարհի ամենախոշոր Փակ շուկան, ինչպես նաև կտեսնենք Թավրիզի գործող հայկական եկեղեցիներից։ Գիշերակացն այս յուրահատուկ քաղաքում է։
 
 Օր 5
նախաճաշ հյուրանոցում
Մեղրիով անցում
Արաքս գետ
ճաշ ՀՀ-ում
վերադարձ Թավրիզ-Մեղրի-Երևան
Առավոտյան Թավրիզից կշարժվենք դեպի Մեղրի, ապա նաև Երևան՝ մեզ հետ բերելով վառ հիշողություններ ամբողջ կյանքի համար։
 

Գինը՝ 249․000 դրամ, որը ներառում է՝

✔ տեղացի պրոֆեսիոնալ ուղեկցորդների ծառայությունը Սաբալան բարձրանալու համար,

✔ խմբին ուղեկցող պրոֆեսիոնալ հայ լեռնային ուղեկցորդի ծառայությունը Համշեն տուրից,

✔ բարձրակարգ ավտոբուսով տեղափոխությունը (միայն մեր խմբի անդամներով),

✔ ամենագնացներով տեղափոխությունը,

✔ 4 աստղանի հյուրանոցը Թավրիզում,

✔ վրանային գիշերակացը Սաբալանի ճամբարում,

✔ սնունդ Սաբալանը բարձրանալու ընթացքում և Թավրիզում,

✔ տեսարժան վայրերի բոլոր մուտքավճարները,

✔ Սաբալան բարձրանալու վկայական և հուշանվերներ,

✔ զեղչեր մասնագիտացված խանութներից հանդերձանք գնելու համար,

✔ անվճար նախապատրաստական վերելք/վերելքներ Համշեն տուրի կողմից:

Предстоящие туры - 19.06 - 23.07
Отправление - 06:00, Прибытие - 23:55, Адрес - 8 Туманяна
Цена - 249000 драм

Бронирование

Цена - 249000 драм