ՎԱՆ-ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ․ ՄԱՍ 3 (ՋԻՊԻՆԳ + ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՎԱՆ-ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ․ ՄԱՍ 3 (ՋԻՊԻՆԳ + ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Աննման Վանի խորքային բացահայտումը շարունակվում է․ ասել է, թե շարունակվում է գլխապտույտ զգացողությունների ու անջնջելի տպավորությունների տեղատարափը։ Այս անգամ բացահայտելու ենք իրապես թաքնված գանձեր՝ և՛ մարդու կերտած գլուխգործոցներ, և՛ բնության հրաշալիքներ։ Ամբողջական պտույտ Վանա ծովի շուրջ՝ տեսնելու ուրարտական, անտիկ շրջանից մինչև ուշ միջնադար կերտված չքնաղ կոթողներ, վայելելու աննման տեսարաններ և ամբողջությամբ գլխակորույս սիրահարվելու Վասպուրականին՝ այդ կախարդական աշխարհին։ Այս ֆանտաստիկ այցին ընտրված են վայրեր, ուր առաջին անգամ է այցելելու խումբ Հայաստանից։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 06:00, ժամանում՝ 23:55, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 399000 դրամ
Ներառում է`
3+ աստղանի հյուրանոց (երկտեղանի համարներ)
ամենագնացով տեղափոխությունը
2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայ թուրքագետներ)
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
Չի ներառում`
ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան գնի մեջ ներառված չէ։

Ծրագիր

ՕՐ 1 | ՎԱՆԻ ՃԱՄՓԱՆ
մեկնում՝ Երևան-Գյումրի-Կարծախ [Վրաստան]

Քաջաց բերդի տեսարան
Ծովակն Հյուսիսո լիճ
Աքչայի բերդ

գիշերակաց՝ Բայազետ կամ Բերկրի

ՕՐ 2 | ՎԱՆԸ ՍԻՓԱՆԱ
նախաճաշ հյուրանոցում

Զարիշատ
Քեֆի ուրարտական բերդ
Արծկեի միջնադարյան բերդ
Մատնավանք
Կծվակի եկեղեցի
Շամիրամի եկեղեցի
Նեմրութի խառնարան

ընթրիք Դատվանում
գիշերակաց՝ Դատվան

ՕՐ 3 | ԿԱՐՃԿԱՆԻ ՄՈԳՈՒԹՅՈՒՆԸ
նախաճաշ հյուրանոցում

Թուխի եկեղեցի
Հիզտիբուստի վանք (թեթև քայլարշավ)
Սորբի եկեղեցի
Փաշվանցի եկեղեցի
Պաղի բերդ (թեթև քայլարշավ)
Դիվաբույնի վանք (քայլարշավ)

ընթրիք Աղթամարում
գիշերակաց՝ Աղթամար

ՕՐ 4 | ՎԱՐԱԳԻ ՀԱՅԱՑՔԸ
նախաճաշ հյուրանոցում

Ոստանի բերդ
Անգղի Սբ Աստվածածին եկեղեցի
Հոգոց վանք (քայլարշավ)
Զարնակի բերդ
Հորթիկի եկեղեցի
Ռուսայի լիճ

Պիկնիկ
գիշերակաց՝ Բերկրի

ՕՐ 5 | ԲԵՐԿՐԻՆ ՄԻԱՅՆ ՋՐՎԵԺ ՉԷ
նախաճաշ հյուրանոցում

Բերկրիի բերդ
Կրծութի (Կորզուտի) ուրարտական բերդ
Բերկրիի Արգելանի վանք (քայլարշավ)*
Մասիսի լանջերով անցում
Արաքս գետ

ճաշ Կարսում
վերադարձ Երևան


Գրանցում

Գինը՝ 399000 դրամ