ՄԵՐ ՄԱՍԻՆ
Համշեն տուրը մեծագույն սիրով ու նվիրումով ստեղծվել է 2016 թվականին։ Տարիներ անց մենք դիրքավորվում ենք ոչ միայն պատմական Հայաստանի առաջատար տուրօպերատոր, այլ նաև առաջարկում ենք դասական տուրերի հետ մեկտեղ քայլարշավներ, լեռնագնացություն, ջիպինգ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Համշենում, Ջավախքում, Պարսկահայքում և բոլոր այն վայրերում, որտեղ կա հայկական հետք և ժառանգություն։ Մեր կարգախոսն է #ԵրազանքԻրականացնողները, ինչը մեզ հետ ճանապարհորդած հազարավոր մարդկանց երազանքների իրականացման մասին է։ Մենք սիրով կլինենք նաև Ձեր ճամփորդական երազանքի իրականացնողը՝ Մասիսի գագաթից Վանի ափեր, Համշենի անտառներից Կիլիկիայի բերդեր, Ջավախքի լեռներից Սասունի գագաթներ, Անիի եկեղեցիներից Մշո դաշտեր, Կարսի փողոցներից Մեղրիի այգիներ, Տավուշի անտառներից Սյունյաց ժայռեր, Լոռվա կիրճերից Ուրմիայի ափեր և շատ ու շատ ավելին։
Hamshen tour

Մեր գիդերը

Համշեն տուրում մեծապես կարևորում ենք գիդերի դերը, ուստի մեր թիմում աշխատում են ոլորտի առաջատարները, որոնք աչքի են ընկնում տարիների փորձով ու մշտապես թարմացվող գիտելիքներով, մարդկային ու գործնական բացառիկ որակներով։ Մենք և դուք նրանց կոչում ենք երազանք իրականացնողներ։

ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ
թուրքագետ-պատմաբան
ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
հուշարձանագետ-թուրքագետ
ՆԱԴՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
միջազգայնագետ-թուրքագետ
ԱՐԿԱԴԻ ԱԿՈՊՈՎ
պատմաբան
ՕՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
թուրքագետ
ԳՐԻՇԱ ԱԹԱՆԵՍՅԱՆ
թուրքագետ