ԽԱՉԻԿ, ՔԱՐԱԿՈՓԻ ՎԱՆՔ, ՉՌԱՆԻ ՋՐՎԵԺ, ԱՐԵՆԻԻ ԵԿԵՂԵՑԻ ԵՎ ՍԵԼԱՎԱՏԱՐ

ԽԱՉԻԿ, ՔԱՐԱԿՈՓԻ ՎԱՆՔ, ՉՌԱՆԻ ՋՐՎԵԺ, ԱՐԵՆԻԻ ԵԿԵՂԵՑԻ ԵՎ ՍԵԼԱՎԱՏԱՐ

Հրաշալի և տարբերվող ուղևորություն, որի ընթացքում կծանոթանաք Վայոց ձորի հրաշալիքներ Արենիի և Խաչիկի գանձերին։ Առաջին կանգառը Մոմիկի գլուխգործոց, հոյակերտ Սուրբ Աստվածածին եկեղեցին է Արենիում։ Այնուհետև կուղևորվենք դեպի Խաչիկ, սակայն ճանապարհին է մեզ սպասվում վերջին շրջանում մեծ հետաքրքրություն առաջ բերած Արենիի սելավապատնեշը, որը, բացի իր կիրառական նշանակությունից, աչքի է ընկնում նաև ֆուտուրիստիկ կառուցվածքով։ Խաչիկում մենք կայցելենք Քարակոփի խիստ տպավորիչ վանքը՝ վայելելով շրջակա գեղեցկություններն ու դեպի Մասիս լեռն ու Նախիջևանը բացվող հրաշալի տեսարանները։ Այնուհետ կլինենք Հայաստանի ամենահետաքրքիր գյուղերից մեկում՝ Խաչիկում, որից հետո ևս մեկ հրաշալի վայր է սպասում մեզ՝ Քարակոփի վանքից ոչ հեռու գտնվող գողտրիկ ջրվեժը։ Մեր ուղևորությունը կավարտենք գինեգործության կենտրոն Արենիում, որտեղ կհամտեսենք հրաշալի գինիները։ Տարբերվող ուղևորություն, որը թույլ կտա բացահայտել մեր անսահման գեղեցիկ Հայրենիքի ամենաչքնաղ անկյուններից մեկը։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 09:00, ժամանում՝ 19:30, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 7500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը

Ծրագիր

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԳԱՆՁԵՐԸ
մեկնում Երևանից

Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Արենիի սելավապատնեշ
Քարակոփի (Խոտակերաց) վանք
Խաչիկ գյուղ
Չռանի ջրվեժ
Արենիում գինու համտես

վերադարձ Երևան


Գրանցում

Գինը՝ 7500 դրամ