ԽՈՐԱԿԵՐՏԻ ՎԱՆՔ

Խորակերտի վանքը հայկական միջնադարյան ճարտարապետության ամենայուրօրինակ ու հետաքրքիր օրինակներից է։ Վանքը կառուցվել է 12-13-րդ դարերում։ Գլխավոր եկեղեցին Սուրբ Աստվածածինն է, որին կից է գավիթը։ Տարածքում կան վանքի օժանդակ կառույցներից, ինչպես նաև գյուղատեղի։ Ճարտարապետական տեսակետից առանձնանում է Խորակերտի գլխավոր եկեղեցու գմբեթը, որի ութանիստ թմբուկը ներքևի հատվածում ունի թվով 30 վեցնիստանի խիտ տեղադրված սյուներ։ Խորակերտը Լալվարի ստորոտին է, անտառապատ տարածքում, հայ-վրացական սահմանի անմիջական հարևանությամբ, ներկայում Վրաստանի տարածքում է։ Վանք հասնել հնարավոր է միայն Վրաստանի հատվածից (Մառնեուլի շրջանի Չանախչի հայաբնակ գյուղի մոտակայքում է), սակայն առանց հատուկ թույլտվության հնարավոր չէ մուտք գործել Խորակերտի տարածք։

Համշեն տուրը, ստանալով համապատասխան թույլտվությունները, կարողանում է կազմակերպել այց Խորակերտի վանք։