ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՀԱՄՇԵՆ 7 ՕՐ

ԱՆԻ, ԿԱՐՍ, ՎԱՆ, ՄՈՒՇ, ԷՐԶՐՈՒՄ, ԲԵՐԿՐԻ, ԲԱՅԱԶԵՏ, ՏԱՅՔ, ՀԱՄՇԵՆ

Երկար դադարից հետո նորից ունենք հնարավորություն այցելելու պատմական Հայրենիք, ընդ որում, կտեսնենք ոչ միայն Արևմտյան Հայաստանն իր բազմաթիվ գանձերով, այլ նաև դրախտային Համշենը։ Հրաշալի այս ուղևորությանը կնավարկենք դեպի Աղթամար ու կլողանք Վանում, կշրջենք Անիում և Կարսում, կայցելենք Մուշ ու Բիթլիս, Էրզրում ու Բայազետ, Արդահան ու Բինգյոլ, կզովանանք Բերկրիի և Թորթումի ջրերով, կտեսնենք Արածանին ու Մայր Արաքսը, Ճորոխն ու Քուրը, Մասիսը, Սիփանը, Արտոսը, Թոնդրակը, ի վերջո, կվայելենք համշենյան դրախտը: Այս ամենն Արևմտյան Հայաստանի առաջատար տուրօպերատոր Համշեն տուրի մատուցմամբ՝ ապահով և անվտանգ ուղևորություն, հագեցած երթուղի, բարձրակարգ սպասարկում, պրոֆեսիոնալ ու փորձառու գիդեր: Մեր երկար տարիների փորձն ու մեծագույն պատասխանատվությունը կլինեն լավագույն գրավականը՝ Ձեր կարևորագույն ուղևորությունը դարձնելու հիշարժան ու տպավորիչ:

Մեկնումը՝ 

7:00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
159000 դրամ
Ներառում է՝

4 և 3 աստղանի բարձրակարգ հյուրանոցները (երկտեղանի համարներ)

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/ Volkswagen Crafter միկրոավտոբուս, մինչև 18 տեղ)

2 անգամյա որակյալ սնունդը բոլոր օրերին (ընտրովի ճաշացանկով)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայտնի հայ թուրքագետներ, ամեն խումբը՝ իր առանձին գիդով)

բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը

Վանում նավարկության վճարը:

Չի ներառում՝

Քովիդ թեստերի արժեքը (ընդհանուր 2 թեստ է անհրաժեշտ),

Վիզայի գինը (ՀՀ քաղաքացիների համար՝ 15.000Դ):

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | ԴԵՊԻ ՀԱՄՇԵՆ ԵՎ ՀՈՊԱ

Երևան-Բավրա-Բաթում-Սարփի-Հոպա (Համշեն) ընթրիք Հոպայում գիշերակաց՝ Հոպա:

ՕՐ 2 | ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄՇԵՆԻ ԴՐԱԽՏԸ

նախաճաշ հյուրանոցում

Զույգ կամուրջներ

Մանջունայի ջրվեժ (թեթև քայլարշավ)

Ֆուրթունա գետի կիրճ․ Չամլըհամշեն և Քաջքարի տեսարան

Զիլ ամրոց

Բալահովտի ջրվեժ

ճաշ՝ Համշենի ճաշատեսակներ և թեյախմություն

Այդերի յայլայում ազատ ժամանակ

գիշերակաց՝ Հոպա:

Առավոտյան Սև ծովի համայնապատկերով նախաճաշից հետո կուղևորվենք՝ բացահայտելու Համշեն աշխարհի հրաշալիքները, տեսնելու Քաջքարի հպարտ լեռները: Նախ, կայցելենք սաղարթախիտ անտառներում թաքնված Մանջունայի հրաշագեղ և տպավորիչ ջրվեժ: Այնուհետև, մուտք կգործենք Ֆուրթունա գետի կիրճ, որը տպավորությունների նոր չափաբաժին կապահովի: Կտեսնենք համշենյան հրաշալի կամուրջները, կբարձրանանք թավ անտառներում, ժայռերի վրա վեր խոյացող ամրակուռ Զիլ ամրոցը, որը աշխարհի ամենատպավորիչ բերդերից է: Քիչ հեռվում Բալահովտի շառաչուն ջրվեժն է, որն առանձնանում է իր հզորությամբ, ջրի շիթերն անգամ տասնյակ մետրներ այն կողմ են հասնում, իսկ ջրվեժի ձայնը լսելի է բավական հեռվից: Բալահովտի ջրվեժից հետո կայցելենք Այդերի հայտնի յայլան (բնակատեղին), որը զբոսաշրջային կենտրոն է՝ իր գեղատեսիլ անտառներով, գահավիժող ջրվեժներով, յուրահատուկ ճարտարապետությամբ, համշենյան տարազներով, տեղանքին բնորոշ հետաքրքիր երաժշտությամբ, և, իհարկե, պատմական կամուրջներով, որոնք կառուցվել են արագահոս Ֆուրթունա գետի վրա: Այստեղ մենք կհամտեսենք համշենյան կերակրատեսակները, ինչպես և Համշենի սրտում կվայելենք համշենյան լեգենդար թեյը: Այդերն ու նրա շուրջ տարածվող 4000 մետր բարձրությամբ Քաջքարի լեռները վայելելուց հետո կվերադառնանք Սև ծովի ափի մեր հյուրանոց:

ՕՐ 3 | ԿԱՐԻՆՆ Ու ՄՈւՇԸ

նախաճաշ հյուրանոցում

Արդվինի ու Ճորոխի համայնապատկեր

Թորթումի ջրվեժ

Օշկվանք

ճաշ Կարինում

Կարին (Էրզրում). Սանասարյան վարժարան, Սբ Աստվածածին եկեղեցի, Էրզրումի բերդ

Բյուրակնի լեռներ (Բինգյոլ)

Մշո դաշտ և Սուլուխի կամուրջ, Արածանի գետ

Մշո հին հայկական թաղ և Սբ Մարինե եկեղեցի

գիշերակաց՝ Մուշ:

Որքան խորհրդավոր, որքան սքանչելի, որքան յուրօրինակ է հայոց Տայք աշխարհը, որտեղ թաքնված են տիեզերական կառույցներ: Կտեսնենք Թորթումի տպավորիչ ջրվեժն է, որն Արևմտյան Հայաստանում ամենախոշորն է: Թորթումյան հրաշալիքից հետո մեր հաջորդ կանգառն է Տայքի զարդերից Օշկվանքը: Անհնար է չհիանալ տիեզերական այդ կառույցով՝ հզոր, վիթխարի, տպավորող: Տայքից դեպի Կարնո աշխարհ: Կարինը կամ մերօրյա Էրզրումը դեռ պահել է հայկական հետքը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սանասարյան վարժարանը, որոնցից յուրաքանչյուրն իր ուշագրավ պատմությունն ունի: Տպավորիչ են նաև Կարնո բերդի պահպանված հատվածները: Կտրելով Մշո դաշտը՝ հասնում ենք Արածանի (Արևելյան Եփրատ) սուրբ գետի ափերը, որտեղ իր ուրույն պատմական դերով և ճարտարապետական հիասքանչ հորինվածքով մեզ է դիմավորում Սուլուխի կամուրջը, այն վայրը, որտեղ Գևորգ Չավուշն է իր վերջին կռիվը տվել: Այո, այո, մենք գիտենք ճամփան Բինգյոլի….Անցնում ենք, ահա, Բյուրակնի (Բինգյոլի) լեռներով, որոնք բազում սիրված երգերի թեմա են դարձել:

ՕՐ 4 | ՎԱՆԱ ԴՐԱԽՏԸ

նախաճաշ հյուրանոցում

Բաղեշի (Բիթլիսի) բերդ

Աղթամար կղզի և Սուրբ Խաչ եկեղեցի

ճաշ Վանում. Վանա տառեխ Վանա լճի ափին

Վանա կատուներ

Վանի պատմության թանգարան

Վանի բերդ

Մհերի դուռ

գիշերակաց՝ Վան կամ Բերկրի:

Եվ ահա ժամն է ուղևորվելու հրաշագեղ Աղթամար կղզի, որտեղ հեռվից իր ողջ շքեղությունն է ցուցադրում Սուրբ Խաչ հոյակերտ եկեղեցին, որի տեղադրությունն ու մանրաքանդակներն ապշեցնող են, ցնցող: Վանա լճում լողալը շատերի երազանքն է, բայց մեզ հետ այն իրականություն է դառնում: Վանում լողալուց հետո իսկը ժամանակն է վայելելու լեգենդար վանա տառեխը՝ հայկական մեղեդիների ներքո Վանա լճի ափին: Հեքիաթայի՞ն է, իհարկե. սակայն հեքիաթը դեռ չի ավարտվել.. Վանա լճի ափով հասնում ենք Վան քաղաք, որտեղ մեզ են սպասում Վանա կատուները, փառահեղ Տուշպա (Տոսպ) ամրոցը, Մհերի դուռը, որը գուցե հենց մենք ենք բացելու: Վանա կատուների բուծարանը յուրահատուկ վայր է, որտեղ ոչ միայն կարելի է տեսնել լեգենդար կատուներին, այլ նաև սիրել աչքերի տարբեր գույներ ունեցող այդ չարաճճիներին: Շուտով ժամանակն է հաղթահարելու հզորագույն Վանա բերդը, որտեղից անիրականի չափ հրաշալի տեսարան է բացվում է դեպի Այգեստանն ու Քաղաքամեջը, դեպի Վանա կապուտակ ծովը: Վանի բերդում բացում ենք ուրարտական հպարտ թագավորների դամբարանը, որը հասու չէ շատերին: Այս ամենից հետո մի՞թե չփորձենք մագլցել Ագռավաքարը՝ հասնելու Մհերի դռանը:

ՕՐ 5 | ԲԻԲԼԻԱԿԱՆ ԼԵՌԸ

նախաճաշ հյուրանոցում

Բերկրիի ջրվեժ 

Թոնդրակի լավայի դաշտեր

Դարոյնքի (Բայազետի) բերդ

ճաշ Բայազետում

Արարատը՝ մյուս կողմից 

Կարս․ Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ, Չարենցի տուն, Վարդանի կամուրջ

գիշերակաց՝ Կարս:

Առաջին կանգառը Բերկրիի ջրվեժն է՝ տարբերվող և գերող իր տեսարանով: Բնության այս հրաշալիքը շարունակ ձգում է, գերում, իսկ Բերկրի գետի արագահոս ջրերը մի քանի կիլոմետրից միախառնվելու են Վանա լճին: Թոնդրակն անցնելուց հետո մեր առջև Մասիսն է «մյուս» կողմից.. Փշաքաղեցնող տեսարան: Պատմական այս պահից հետո մեր կանգառը Դարոյնքի (Բայազեդի) բերդն է, որն էլ շուտով կհառնի մեր առաջ՝ իր անառիկ տեղադրությամբ, տպավորող կառուցվածքով և բազմաթիվ պատմություններով.. Եվ ահա գալիս է ամեն հայի երազած պահերից մեկը՝ անցումը Մասիսի լանջերով դեպի երբեմնի հզոր Կարսը բացահայտելու:

ՕՐ 6 | ԱՆԻՆ ԿԱՆՉՈւՄ Է

նախաճաշ հյուրանոցում

Անի․ ամբողջական պտույտ Անիում՝ Մայր Տաճար, Տիգրան Հոնենցի, Աբուղամրենց, Ամենափրկիչ եկեղեցիներ, Պարիսպներ, Բաղնիք և ավելին 

Արդահանի բերդ և Քուր գետ

ճաշ Արդահանում

Շավշատի Սև լիճ

Շավշատի բերդ

գիշերակաց՝ Հոպա:

Մեր հաջորդ կանգառը հրաշալի Անին է: Անգամ հեռվից Անիի ավերակները պատկառելի են, կախարդող: Հազար ու մեկ եկեղեցիների քաղաքում մեզ հիանալի շրջագայություն է սպասվում՝ պատմության խորխորատներում քարացած ինքնին մի պատմություն դարձած փառապանծ քաղաքն ուղղակի չի կարող անտարբեր թողնել, չի կարող չհուզել: Բոլորին է պարուրում իրարամերժ զգացմունքները՝ հպարտություն և ցավ, կիսավեր, հիասքանչ եկեղեցիներ, շքեղ շինություններ, նախկին փառքի լուռ վկայություն: Տեսնել Անին ու ապրել, այո՛, ապրե՛լ..

Կայցելենք նաև Արդահանի բերդ և կտեսնենք Քուր գետը, կլինենք Շավշատի դրախտային մի կտորում՝ Սև լճում, կտեսնենք Շավշատի հզոր բերդը դարերի խորքից եկող:

ՕՐ 7 | ՀԱՅՐԵՆԻՔԻՑ՝ ՀԱՅՐԵՆԻՔ

նախաճաշ հյուրանոցում վերադարձ՝ Հոպա-Սարփի-Բաթում-Բավրա-Երևան:

Եվ ահա պահն է հետ վերադարձի դեպի Հայրենիք, կարոտով և վառ տպավորություններով հրաժեշտ կտանք պատմական հայրենիքի ամենադրախտային անկյւոններին, խոստանալով վերադառնալ...

Գինը` 159000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել