ԿԱՊՏԱՎԱՆՔ ՂՈՒԶԱՆԻ ՔԱՐ ՉԻՆՉԻՆ ՆՈՐ ՎԱՐԱԳԱՎԱՆՔ

ՔԱՅԼԱՐՇԱՎ ԴԵՊԻ ԿԱՊՏԱՎԱՆՔ + ՂՈՒԶԱՆԻ ՔԱՐ ՉԻՆՉԻՆ ՆՈՐ ՎԱՐԱԳԱՎԱՆՔ

Տավուշի սրտում յուրահատուկ քայլարշավ, որտեղ համադրված են հրաշալի բնությունն ու հոյակերտ կառույցները։ Քայլարշավը սկսելու ենք Տավուշի Իծաքար գյուղից, որտեղից թավ անտառների միջով հասնելու ենք տպավորիչ Կապտավանք, ապա շարունակելու ենք մեր ճանապարհը դեպի հրաշալի տեսարաններով հայտնի Ղուզանի քար, որտեղից էլ կգնանք մեր վերջակետ՝ դրախտային Չինչին։ ՎԵրջում մեզ է սպասում ևս մեկ հրաշալիք՝ Նոր Վարագավանքը, որի տեղադրությունն ու ճարտարապետությունն իրապես բացառիկ են:

Առաջիկա մեկնումներ՝
Մեկնում՝ 

7:30 | Թումանյան 8 (Թումանյան-Հանրապետություն խաչմերուկ)

Արժեքը՝
5900 դրամ
Ներառում է՝

տրանսպորտ (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

գիդի ծառայություն

Մանրամասն Ծրագիր

Դեպի Կապտավանք

Քայլարշավը լինելու է մոտ 9 կմ։

Մեկնում Երևանից՝ 7:30

- Իծաքար գյուղ

- Կապտավանք

- Ղուզանի քար

- Չինչին

- Նոր Վարագավանք

Վերադարձ Երևան՝ մոտ 21:30

Մեր այս քայլարշավի հրավիրյալ գիդն է Սասուն Դանիելյանը, որին շատերս ճանաչում ենք Հայաստանի (այդ թվում և Արևմտյան Հայաստանի) ամենատարբեր անկյուններում արված խենթացնող լուսանկարներով և իր հաղորդած կարևոր տեղեկություններով:

Քայլարշավի համար պետք է

  • արշավային կոշիկ,
  • արշավային հագուստ,
  • արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք)

Մեկ օրվա հաշվարկով սնունդն ու ջուրը պետք է վերցնել ձեզ հետ։

Գին` 5900 դրամ (առանց վիզայի)
Դուք դեռ տուր չեք ընտրել