ԴՍԵՂ ԵՎ ՔՈԲԱՅՐ

ՔՈԲԱՅՐ ՍԲ. ԳՐԻԳՈՐ ԲԱՐՁՐԱՔԱՇ ԴՍԵՂ ԾՈՎԵՐ ԼԻՃ ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Լոռվա հրաշալիքները բացահայտող մեր հերթական ծրագիրը նվիրված է մեր երկրի ամենայուրահատուկ անկյուններից մեկին՝ չնաշխարհիկ Դսեղին և ոչ միայն։ Բացառիկ երթուղով մեր ճամփորդության առաջին կանգառը կկատարենք Քոբայրում, ուր կհասնենք գեղեցիկ քայլարշավով և կհիանանք ոչ միայն հոյակերտ վանքով, այլ վանքից բացվող ֆանտաստիկ տեսարանով։ Հաջորդիվ կլինենք թումանյանական Դսեղում՝ անտառային աննկարագրելի գեղատեսիլ ու խորհրդավոր արահետով հասնելով Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանք, որն իր լուռ ավերակների մեջ շարունակում է մնալ անկրկնելի, ազդեցիկ ու աներևակայելի տպավորիչ։

Առջևում մեզ է սպասում դսեղյան մյուս հրաշալիքը՝ զմրուխտե անտառների մեջ ընկած Ծովեր լիճը․ խաղաղ, գեղեցկագույն և յուրօրինակ միջավայր, որտեղ կանցկացնենք մեր հանգիստը։ Մինչ այդ, կայցելենք նաև Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան Դսեղի սրտում։

 

Մեկնում՝ 

8:00 | Թումանյան 8 (Թումանյան-Հանրապետություն խաչմերուկ)

Արժեքը՝
4900 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտ (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

գիդի ծառայություն

Չի ներառում՝

Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի մուտքավճարը 500 դրամ է, տուրի գնի մեջ ներառված չէ:

Մանրամասն Ծրագիր

ԼՈՌՎԱ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ

Մեկնում Երևանից՝ 8:00

- Քոբայր (թեթև քայլարշավ)

- Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանական համալիր (թեթև քայլարշավ)

- Դսեղի Ծովեր լիճ (թեթև քայլարշավ)

- Հովհ. Թումանյանի տուն-թանգարան

Վերադարձ Երևան՝ մոտ 21:00
Գին` 4900 դրամ (առանց վիզայի)
Դուք դեռ տուր չեք ընտրել