ՀԱՅՈՑ ՄԻՋԱԳԵՏՔ․ ԹԵՄԱՏԻԿ 8 ՕՐ

ՄԱՐԴԻՆ, ՀԱՍԱՆՔԵՅՖ, ՄԻԴՅԱԹ, ԴԻԱՐԲԵՔԻՐ, ԽԱՌԱՆ, ԵԴԵՍԻԱ, ԱՅՆԹԱՊ, ՆԵՄՐՈՒԹ

Տպավորիչ և հարուստ ութօրյա այս ուղևորության ընթացքում տեսնելու եք Հայոց Միջագետքի հրաշալիքները՝ Եդեսիան, Մարդինը, Միդյաթը, Դիարբեքիրը, Պորտասարը, Խառանը, Այնթապը, ինչպես և խորհրդավոր Նեմրութը: Այս ուղևորությունը նախատեսված է համեմատաբար քիչ այցելվող, սակայն հայկական և միջազգային շքեղագույն պատմական ժառանգություն ունեցող վայրերը տեսնելու ու լիարժեք վայելելու համար: Ութօրյա հետաքրքիր ուղևորություն, որը Ձեզ կտեղափոխվի իսկական Արևելք և կծանոթացնի ամենավաղ քաղաքակրթությունների կենդանի հետքերին:

Մեկնումը՝ 

7։00, վերադարձը՝ մոտ 23։00, հասցե՝ Թումանյան 8

Գինը՝
210000 դրամ
Ներառում է՝

4 / 3+ աստղանի բարձրակարգ հյուրանոց

բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը

Եփրատում նավարկության վճարը:

Չի ներառում՝

ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան տոմսի գնի մեջ ներառված չէ։

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | ՀԶՈՐ ԿԱՐՍՆ Ու ՔԱՂՑՐ ՄՈւՇԸ

Երևանից ճամփա ընկնելով ու անցնելով Ախալքալաքով՝ մենք կտեսնենք կապուտակ Ծովակն Հյուսիսո լիճը, որի ջինջ ջրերը վայելելով՝ կհասնենք հզոր Կարս՝ հայոց երբեմնի հպարտ բերդաքաղաքը, որտեղ կբացահայտենք հայկական հարուստ ժառանգությունը: Կարսից Սարիղամիշի մշտադալար անտառներով կուղևորվենք դեպի Բասեն: Բասենում կտեսնենք Մայր Արաքսն ու կիջնենք նրա ափերը՝ վայելելով նաև Հովվի կամուրջը՝ ճարտարապետական այս գլուխգործոցը, ինչից հետո կուղևորվենք անկրկնելի Մուշ:

մեկնում՝ Երևան-Ախալքալաք-Չըլդըր

Ծովակն Հյուսիսոյ (Չըլդըր) լիճ

Կարս. Կարուց բերդ, Վարդանի կամուրջ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն

Բասեն, Արաքս գետ և Հովվի կամուրջ

ընթրիք Մուշում գիշերակաց՝ Մուշ։

ՕՐ 2 | ՀՆԱԳՈւՅՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈւԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Նախաճաշ Մշո դաշտի սքանչելի լուսաբացի՞ն: Սա ևս իրականություն է: Նախաճաշից հետո մեզ է սպասվում այցելությունը Մշո երբեմնի շքեղության լուռ վկաներից Սուրբ Մարինե եկեղեցի, որը լուռ հսկում է իր շրջապատում մնացած վերջին հայկական տները.. Քույրի՛կ, ասա՝ ո՞րն է ճամփան Բինգյոլի: Մենք գիտենք Բինգյոլ-Բյուրակնի ճամփան։ Կհասնենք Արղնի՝ ժամանակի հզոր հայկական բերդաքաղաքներից մեկը, որից հետո էլ ճանապարհը մեզ կտանի Տիգրանակերտ-Դիարբեքիր, ուր կտեսնենք Տիգրիս գետն ու քաղաքի լեգենդար պարիսպները, հեթանոսական շրջանի տաճարի տեղում կառուցած մզկիթը, կշրջենք հին քաղաքով ու կվայելենք արևելյան քաղաքի երեկոյան շունչը:

նախաճաշ հյուրանոցում

Մուշ․ հայկական տներ, Սբ Մարինե եկեղեցի

Արածանի գետ և Սուլուխի կամուրջ

Բինգյոլի (Բյուրակնի) լեռներ և Բինգյոլ քաղաք

Արղնիի բերդ և Սուրբ Աստվածածին եկեղեցի

ճաշ Դիարբեքիրում

Դիարբեքիր-Տիգրանակերտ. Սբ Կիրակոս և Սբ Սարգիս եկեղեցիներ, Պարիսպներ, Տիգրիս գետ և Տասնակյա կամուրջ, Հասան փաշայի շուկա

գիշերակաց՝ Դիարբեքիր։

ՕՐ 3 | ԴԵՊԻ ՔԱՂԱՔԱԿՐԹՈւԹՅԱՆ ՕՐՐԱՆ

Դե ինչ, կանգնեցնենք ժամանակն ու մի քանի հազարամյակ հետ գնալով՝ թևակոխենք մարդկության ձևավորման շրջան ու դրա հինավուրց հուշարձաններից մեկը` քարանձավային Հասանքեյֆ քաղաք՝ Տիգրիս գետի վրա: Այստեղից ճանապարհը մեզ կհասցնի մեկ այլ հնագույն քաղաք՝ Միդյաթ, որտեղ այցելելով թանգարան, կտեսնենք՝ ինչ կենցաղ են վարել մարդիկ քարանձավներում՝ սկսած վաղնջական ժամանակներից  մինչև մեր օրեր: Բայց դեռ այսքանով չենք սահմանափակվում, քանի որ մեզ է սպասում Դարա հնագույն հռոմեական քաղաքը և երեկոն կավարտենք արևի քաղաք Մարդինում:

նախաճաշ հյուրանոցում

Հասանքեյֆ քաղաք

Միդյաթ. Միդյաթի թանգարան և մշակույթի տուն

Մոր Գաբրիել վանական համալիր

Դարա անտիկ քաղաք

ընթրիք Մարդինում գիշերակաց՝ Մարդին։

ՕՐ 4 | ԴԵՊԻ ՔԱՂԱՔԱԿՐԹՈւԹՅԱՆ ՕՐՐԱՆ

Մշակույթների ու կրոնների խառնարան Մարդինում կդիմավորենք արևածագը ու կվայելենք Միջագետքի՝ աչք կուրացնող գեղեցկությունը, տեսարանը Զինջիրիյե ճեմարանից, կպտտվենք հայկական և ասորական եկեղեցիներով, կայցելենք Ուլու մզկիթ, որտեղից Միզագետքը իր ողջ գեղեցկությամբ ու անեզր հորիզոնով կփռվի մեր ոտքերի տակ: Ազատ պտույտ կունենանք նաև քաղաքում՝ հայ ճարտարապետների ստեղծած աննման շինությունների հայացքի ներքո:

նախաճաշ հյուրանոցում

Պտույտ Մարդին քաղաքում

Մարդին. Սուրբ Հովսեփ հայկական եկեղեցի, Զինջիրիյե և Քասըմիյե ճեմարաններ, Պատմական Ուլու մզկիթ

ճաշ Մարդինում

Դերյուզաֆերան ասորական եկեղեցի

Դերիկի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի

գիշերակաց՝ Ուրֆա։

ՕՐ 5 | ՀՆԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈւԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Հրաշալի օր է մեզ սպասվում։ Արևելյան հեքիաթներին նմանվող Մարդինից հետո ևս մեկ պատմական քաղաք է մեզ սպասում՝ անկրկնելի Եդեսիան, որը մեր օրերում հայտնի է Ուրֆա անվանումով։ Կայցելենք Խառանի բերդ ու հին քաղաք, որը հայտնի է նմանը չունեցող բլրաձև տներով, իսկ օրվա մյուս մասը ամբողջությամբ նվիրելու ենք Պորտասար հնավայրին։ Խորհրդավոր ու առեղծվածային այս վայրը ոչ միայն անսահման տպավորիչ է, այլ նաև համարվում է մարդկության պատմության ամենահին պաշտամունքային կոթողը։ Նախ կտեսնենք Սրբազան ձկների ավազանը, որը կապված է Աբրահամի կյանքի հետ։ Օրվա վերջին կնավարկենք քաղաքակրթությունների գետ Եփրատի վրա՝ տեսնելով հրաշալի Հռոմկլան։

նախաճաշ հյուրանոցում

Եդեսիա (Ուրֆա). Սրբազան ձկների ավազան

Խառան. Հին քաղաք և բերդ

Պորտասար հնավայր (Գյոբեքլիթեփե)

Դաղյանի (Գերմուշի) Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի

ճաշ Ուրֆայում

Հռոմկլա և նավարկություն Եփրատով

գիշերակաց՝ Այնթապ։

OՐ 6 | ԴԵՊԻ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՍՐԲԱՎԱՅՐ

Նեմրութ՝ Արև արքայի Մեծ Սրբավայրը, մեզանից դեռևս երկու հազար տարի առաջ կառուցված այս հրաշագեղ հուշարձանը կարելի է դասել աշխարհի հրաշալիքների շարքին: Հզոր տիեզերական էներգիան և լեռան բարձունքին բազմած հին Աստվածները լուռ խորհրդավորությամբ ձեզ մի պահ կկտրեն իրական աշխարհից՝ վկան դարձնելով իրենց փառքի ժամանակներին: Դժվարությամբ, բայց կտրվելով Նեմրութից կուղևորվենք Մալաթիա՝ երբեմնի ծաղկուն հայաբնակ քաղաքը:

նախաճաշ հյուրանոցում

Այնթապ. Հին շուկա, Բերդ, Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի

ճաշ Քյահթայում

Նեմրութ Աստվածների սրբավայր

գիշերակաց՝ Սիվերեք։

ՕՐ 7 | ՊԱՏՄՈւԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Վերադարձի ճանապարհին էլ մեզ հրաշալիքներ են սպասվում։ Սասնա դարպասներ Բաթմանա կամուրջ կայցելենք, ապա Բիթլիսում կտեսնենք պատմական հզոր բերդը, որից հետո կհասնենք Վանի ափերին, որտեղ կվայելենք մեր ազատ ժամանակը։ Այսօր մեզ է սպասում նաև տպավորիչ Խլաթն իր քարանձավային բնակավայրով։

նախաճաշ հյուրանոցում

Սասուն. Բաթմանա կամուրջ

Բիթլիսի (Բաղեշի) բերդ

ճաշ Դատվանում

Վանա լճի ափին ազատ ժամանակ

Խլաթ քարանձավային քաղաք

գիշերակաց՝ Բերկրի։

ՕՐ 8 | ՊԱՏՄՈւԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Առավոտյան կվայելենք Բերկրիի հրաշագեղ ջրվեժը, որտեղից էլ մեր ճամփան կշարունակենք դեպի Բիբլիական լեռան՝ Մասիսի ստորոտ։ Այստեղ մենք կտեսնենք պատմական Դարոյնքի (Բայազետի) տպավորիչ բերդն ու Իսահակ փաշայի լավ պահպանված պալատը, որը փոխանցում է արևելյան ճարտարապետության լավագույն ավանդույթները։ Այս ամենը տեսնելուց հետո միայն կվերադառնանք Երևան։ 

նախաճաշ հյուրանոցում

Բերկրիի ջրվեժ

Բայազետ. Դարոյնքի բերդ և Իսահակ Փաշայի պալատ

ճաշ Բայազետում

Մասիսի լանջերով անցում

վերադարձ Երևան։
Գինը` 210000 դրամ
Դուք դեռ տուր չեք ընտրել