ՀԻՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԵԾԱՄՈՐ ԱԿՆԱԼԻՃ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ
Խիստ տարբերվող և առանձնացող այս ուղևորությունը յուրահատուկ տպավորությունների փունջ է: Նախ, մենք կուղևորվենք Մեծամոր, որտեղ կայցելենք Մեծամորի թանգարան՝ բացահայտելու իր հազարամյա պատմությունն ու ցուցանմուշները, այդ թվում, Մեծամորի բերդը: Հաջորդ կանգառն Ակնա լիճն է, որը հայտնի է նաև Այղր անունով և մեր Հայրենիքի յուրահատուկ անկյուններից է։ Ապա մենք կայցելենք եզդիական տաճարը, որը կառուցվել է Ակնալիճ գյուղում և ունի յուրահատուկ ճարտարապետություն՝ հանդիսանալով եզդիական ամենամեծ տաճարն աշխարհում: Հաջորդիվ կուղևորվենք Սարդարապատի հուշահամալիր՝ մեր պատմության կարևորագույն օրերից մեկին նվիրված ազդու այս վայրը: Հաջորդ կանգառը Ջանֆիդա գյուղում է: Իհարկե, կարող եք հարցնել, թե արդյո՞ք ինչ ենք տեսնելու այս գյուղում: Պատասխանն է՝ յուրահատուկ ու չկրկնվող տեսարան. Ջանֆիդայից բացվում է տեսարան դեպի Մասիս լեռը, որն այնպիսի անկյան տակ է, որ ընդհանրապես չի երևում Սիսը: Մենք կայցելենք նաև Հին Արմավիր հնավայր՝ ծանոթանալու մեր պատմության ամենահին էջերից մեկին՝ վայելելով հրաշք տեսարաններ ու պատմական կոթողներ: Համաձայնեք, որ իրապես առանձնացող ուղևորություն է:
9:00 | Թումանյան 8 (Թումանյան-Հանրապետություն խաչմերուկ)
բարձրակարգ տրանսպորտ (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
գիդի ծառայություն
Մեծամոր թանգարան-արգելոցի մուտքավճարը 550 դրամ է, տուրի գնի մեջ ներառված չէ:
Մանրամասն Ծրագիր
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐՄԱՎԻՐԸ
Խիստ տարբերվող և առանձնացող այս ուղևորությունը յուրահատուկ տպավորությունների փունջ է: Նախ, մենք կուղևորվենք Մեծամոր, որտեղ կայցելենք Մեծամորի թանգարան՝ բացահայտելու իր հազարամյա պատմությունն ու ցուցանմուշները, այդ թվում, Մեծամորի բերդը: Հաջորդ կանգառն Ակնա լիճն է, որը հայտնի է նաև Այղր անունով և մեր Հայրենիքի յուրահատուկ անկյուններից է։ Ապա մենք կայցելենք եզդիական տաճարը, որը կառուցվել է Ակնալիճ գյուղում և ունի յուրահատուկ ճարտարապետություն՝ հանդիսանալով եզդիական ամենամեծ տաճարն աշխարհում: Հաջորդիվ կուղևորվենք Սարդարապատի հուշահամալիր՝ մեր պատմության կարևորագույն օրերից մեկին նվիրված ազդու այս վայրը: Մենք կայցելենք նաև Հին Արմավիր հնավայր՝ ծանոթանալու մեր պատմության ամենահին էջերից մեկին՝ վայելելով հրաշք տեսարաններ ու պատմական կոթողներ: Համաձայնեք, որ իրապես առանձնացող ուղևորություն է:
մեկնում Երևանից՝ 9:00- Մեծամորի պատմահնագիտական թանգարան-արգելոց,
- Ակնա լիճ,
- Ակնալիճի եզդիական տաճար,
- Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր,
- Հին Արմավիր (թեթև քայլարշավ),
վերադարձ Երևան՝ մոտ 19:00:






