ՁՄԵՌԱՅԻՆ ԼՈՌԻ 2 ՕՐ

ՁՄԵՌԱՅԻՆ ԼՈՌԻ 2 ՕՐ

Ձմեռային, հետամանորյա մեր հրաշալի ուղևորության առաջին օրը սկսում ենք Ստեփանավանից ոչ հեռու Ամրակիցի ռուսական եկեղեցի այցով, որը կարծես պոկված լինի հեքիաթից։ Մեր ճանապարհը շարունակվում է դեպի Հնեվանք՝ Հայաստանի ամենայուրահատուկ վանքերից մեկը, որն անջնջելի տպավորություն է թողնում յուրաքանչյուրի մոտ։ Ապա թեթև քայլարշավով կհասնենք շատ հայտնի դարձած Արևածագի ձոր՝ վայելելու Ձորագետն ու Ցից քարը։ Հրաշք օրվանից հետո կտեղավորվենք հյուրանոցում և կվայելենք մեր ազատ ժամանակը Ստեփանավանում։ Երկրորդ օրվա առաջին կանգառը հզոր բերդն է Լոռիի, որտեղ կծանոթանանք մեր պատմության հզոր էջերին և մեր ամրոցաշինության հրաշալի օրինակին։ Հաջորդիվ, կլինենք ձմռանն առանձնակի տպավորիչ Դենդրոպարկում։ Հաջորդ կանգառը Վերին Հոռամայրի հուշարձանախմբի մոտ է՝ դեպի Ներքին Հոռոմայր և Դեբետի կիրճ բացվող խենթացնող տեսարանով, որից հետո կայցելենք Օձունի հոյակերտ տաճար․ վայր, առանց որի բարդ է պատկերացնել Լոռիի ուղևորությունները։

Առաջիկա մեկնումներ՝
Մեկնում՝ 

9:00 | Թումանյան 8 (Թումանյան-Հանրապետություն խաչմերուկ)

Արժեքը՝
21000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտ (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

հյուրանոց Ստեփանավանում (երկտեղանի համար)

նախաճաշ երկրորդ օրվա համար

պրոֆեսիոնալ գիդի ծառայություն

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ԼՈՌԻՆ

Մեկնում Երևանից՝ 9:00

- Ամրակիցի Սուրբ Նիկոլայ ռուսական եկեղեցի,

- Հնեվանք,

- Արևածագի ձոր (թեթև քայլարշավ),

- Ազատ երեկո Ստեփանավանում,

Գիշերակաց՝ Ստեփանավանում:

ՕՐ 2 | ԼՈՌՎԱ ԴՐԱԽՏԸ

Նախաճաշ հյուրանոցում

- Լոռի բերդ,

- Դենդրոպարկ,

- Վերին Հոռոմայր և Դեբետի կիրճի դիտակետ,

- Օձունի տաճար,

վերադարձ Երևան՝ մոտ 22:00:
Գին` 21000 դրամ (առանց վիզայի)
Դուք դեռ տուր չեք ընտրել