ՀԱՂՊԱՏ ՍԱՆԱՀԻՆ ՕՁՈՒՆ ԶԱՐՆԻ-ՊԱՐՆԻ
Հրաշալի հնարավորություն՝ տեսնելու Հայկական ճարտարապետության 10-րդ դարի երեք հրաշալի եկեղեցական համալիրներ, որոնք մինչ օրս առանձնանում են իրենց յուրահատուկ որմնանկարներով ու հզոր ճարտարապետական կառուցվածքով: Մեր ուղևորության առաջին հրաշալի կանգառը կլինի տպավորիչ Օձունում, որը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո կշարունակենք մեր ճանապարհը հրաշագեղ Լոռիում։ Հաղպատն ու Սանահինը համարվում են հայկական ճարտարապետության լավագույն կոթողներից, որոնք միշտ սպասում են՝ հիացնելու ձեզ: Ճանապարհին կայցելենք միջնադարյան Զարնի-Պարնի քարայր-ամրոց, որը վերականգնումից հետո նոր ու տպավորիչ շունչ է ստացել:
8:00 | Թումանյան 8 (Թումանյան-Հանրապետություն խաչմերուկ)
տրանսպորտ (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
գիդի ծառայություն
Զարնի-Պարնի քարայր ամրոցի մուտքավճարը 1000 դրամ է, տուրի գնի մեջ ներառված չէ
Մանրամասն Ծրագիր
ԼՈՌՎԱ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ
- Օձունի տաճար
- Սանահին վանական համալիր
- Զարնի-Պարնի քարայր ամրոց
- Հաղպատ վանական համալիր:
Վերադարձ Երևան՝ մոտ 22:00: