ՎԵՐԵԼՔ ԽՈՒՍՏՈՒՓ 2 ՕՐ

ՎԵՐԵԼՔ ԽՈՒՍՏՈՒՓ 2 ՕՐ

Միշտ երազե՞լ եք հասնել ոչ միայն Հայաստանի, այլ նաև աշխարհի ամենագեղեցիկ լեռներից մեկի՝ Խուստուփի գագաթ, ինչպես նաև վայելել ոչ պակաս գեղեցիկ տեսարանները։ Համշեն տուրի երկօրյա ծրագիրը հենց ձեզ համար ենք կազմել՝ անչափ սիրով և կազմակերպվածության բարձր աստիճանով։ Խիստ տպավորիչ ու խորհրդանշական լեռան բարձրությունը 3201 մետր է, և դուք կարող եք այդ բարձրությունից վայելել շրջակայքի անսահման գեղեցկությունն ու վեհ լեռն ինքնին։

Մեկնում՝ 

7:00 | Թումանյան 8 (Թումանյան-Հանրապետություն խաչմերուկ)

Արժեքը՝
20000 դրամ
Ներառում է՝

տրանսպորտ (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ),
ամենագնացի ծառայություն

գիդի ծառայություն

առաջին օրվա ընթրիքը վրանատեղիում

Չի ներառում՝

վրան, քնապարկ, ներքնակ (կարող եք ինքներդ բերել վրանը, ներքնակն ու քնապարկը կամ վարձակալել մեր օգնությամբ մասնագիտացած խանութներից)։

Մանրամասն Ծրագիր

ՕՐ 1 | Դեպի Կապան և վրանատեղի

Երևանից առավոտյան կուղևորվենք Սյունիք՝ դեպի Կապանի Բաղաբուրջ գյուղ, որտեղից կհասնենք Նավչայ, որտեղ կլինի մեր վրանատեղին, այն էլ՝ 2000 մետրից ավել բարձրության վրա: Կպատրաստենք մեր վրանները, ինչպես նաև տեղում խարույկ կվառենք, կերգենք, կպարենք, կուրախանանք, կվայելենք մեր յուրահատուկ ընթրիքը։ Աստղազարդ գիշեր, հրաշալի պատմություններ, անկրկնելի տրամադրություն և հրաշք վերելքի սպասում։

ՕՐ 2 | Խուստուփի գագաթը մեզ է սպասում

Առավոտյան, վայելելով վրանատեղիից բացվող հրաշալի տեսարանն ու թեթև նախաճաշը, արևածագի ուղեկցությամբ կսկսենք վերելքը դեպի Սյունիքի զարդ՝ Խուստուփի գագաթ։ Ճանապարհին կտեսնենք Խուստուփի արծիվ Գարեգին Նժդեհի հուշարձանը: Իսկ Խուստուփի գագաթ հասնելով կվայելենք շունչ կտրող տեսարաններ, ինչից հետո միայն կվերադառնանք վրանատեղի, ապա նաև Բաղաբուրջ ու Երևան՝ ժողովելով գեղեցիկ ու անմոռաց հուշեր ողջ կյանքի համար։

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 12 կմ։

Քայլարշավի համար պետք են՝

  • արշավային կոշիկ,
  • արշավային հագուստ,
  • արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք),
  • անձրևանոց,
  • փոխնորդ հագուստ և կոշիկ,
  • լապտեր։

Երկու օրվա հաշվարկով սնունդը և ջուրը պետք է ունենաք ձեզ հետ նախապես, կամ ձեռք կարող եք բերել մինչ Կապան ճանապարհին դադարների ժամանակ:

Գին` 20000 դրամ (առանց վիզայի)
Դուք դեռ տուր չեք ընտրել