ԴԱՇՏԱԴԵՄ ԹԱԼԻՆ ՄԱՍՏԱՐԱ ԻՐԻՆԴ ԱՐՈՒՃ

ԴԱՇՏԱԴԵՄ ԹԱԼԻՆ ՄԱՍՏԱՐԱ ԻՐԻՆԴ ԱՐՈՒՃ

Դեպի Արագածոտն մեր հրաշալի ուղևորության առաջին կանգառը կլինի ոչ շատ հայտնի, բայց շատ կարևոր մի հուշարձան՝ 7-րդ դարում կառուցված Իրինդի Սուրբ Գևորգ եկեղեցին: Մեր այս երթուղին հնարավորություն է տալիս տեսնելու նաև Դաշտադեմի ամրոցն ու Սուրբ Քրիստափոր վանքը: Այնուհետև կուղևորվենք դեպի Թալին, ուր մեզ է սպասում Սուրբ կաթողիկե եկեղեցին՝ նշանավոր իր հարուստ արտաքին հարդարանքով: Բայց սա դեռ ամենը չէ, մեր ուղևորության կարևոր կանգառներից է Մաստարան, որտեղ կտեսնենք իր ճարտարապետական ոճով տարբերվող, վաղ միջնադարյան գլուխգործոցներից Սուրբ Հովհաննես եկեղեցին: Օրը կավարտենք՝ այցելելով Արուճ գյուղ, որտեղ կտեսնենք վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության նշանավոր հուշարձաններից մեկը՝ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին կամ ինչպես հայտնի է Արուճի տաճարը և հագեցացած տպավորություններով կվերադառնանք Երևան:

Առաջիկա մեկնումներ՝
30.01
Մեկնում՝ 

9:00 | Թումանյան 8 (Թումանյան-Հանրապետություն խաչմերուկ)

Արժեքը՝
5000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտ (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայություն

Մանրամասն Ծրագիր

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԳԱՆՁԵՐԸ

Դեպի Արագածոտն մեր հրաշալի ուղևորության առաջին կանգառը կլինի ոչ շատ հայտնի, բայց շատ կարևոր մի հուշարձան՝ 7-րդ դարում կառուցված Իրինդի Սուրբ Գևորգ եկեղեցին: Մեր այս երթուղին հնարավորություն է տալիս տեսնելու նաև Դաշտադեմը: Այնուհետև կուղևորվենք դեպի Թալին, ուր մեզ է սպասում Սուրբ կաթողիկե եկեղեցին՝ նշանավոր իր հարուստ արտաքին հարդարանքով: Բայց սա դեռ ամենը չէ, մեր ուղևորության կարևոր կանգառներից է Մաստարան, որտեղ կտեսնենք իր ճարտարապետական ոճով տարբերվող, վաղ միջնադարյան գլուխգործոցներից Սուրբ Հովհաննես եկեղեցին: Օրը կավարտենք՝ այցելելով Արուճ գյուղ, որտեղ կտեսնենք վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության նշանավոր հուշարձաններից մեկը՝ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին կամ ինչպես հայտնի է Արուճի տաճարը և հագեցացած տպավորություններով կվերադառնանք Երևան:

մեկնում Երևանից՝ 9:00

- Իրինդի Սուրբ Գևորգ եկեղեցի,

- Դաշտադեմի Քաղենի բերդ և Սուրբ Քրիստափոր վանք,

- Թալինի Կաթողիկե եկեղեցի,

- Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի,

- Արուճի տաճար,

վերադարձ Երևան՝ մոտ 19:00:
Գին` 5000 դրամ (առանց վիզայի)
Դուք դեռ տուր չեք ընտրել