ՀԱՄՇԵՆ տուրի հետ կարող եք կազմակերպել Ձեր ցանկացած ժամկետով և ուղղությամբ ամենագնացներով (ջիպ տուրեր) ճամփորդություններ Հայաստանի ներսում, Արցախում, Արևմտյան Հայաստանում, Համշենում, Կիլիկիայում, Վրաստանում: Ցանկացե՞լ եք լինել Հայաստանի դժվարամաչելի, բայց հեքիաթային վայրերում, Սասունի լեռնային գյուղերում, Համշենի յայլաներում, Կիլիկիայի բերդերում, Վանա լճի շրջակայքի վանքերում․․․ Այս առաջարկը միանշանակ Ձեզ համար է։ Դուք ինքներդ կարող եք ընտրել, թե ինչ ուղղություններ, ինչ ժամկետներ, ինչ պայմաններ եք ցանկանում։ Մենք կտրամադրենք ամենագնացը, գիդ-վարորդին, կզբաղվենք կազմակերպչական հարցերով՝ ուղևորությունը դարձնելով անմոռանալի հուշերով լի, որոնք կուղեկցեն Ձեզ ողջ կյանքի ընթացքում։
Մեր ավտոպարկում առկա են տարբեր տեսակի ամենագնացներ, այդ թվում՝ Nissan Xterra, Nissan X-Trail, փորձառու գիդ-վարորդներով։
Մանրամասների համար՝
Թումանյան 8, 515 սենյակ, Երևան,ՀՀ
093/091/041 55 14 85
Viber | WhatsApp: +374 93 55 14 85
մեկնումը և վերադարձը Ձեր նախընտրած վայրից