ՍՄԲԱՏԱԲԵՐԴ ՑԱԽԱՑ ՔԱՐ ԶՈՐԱՑ ՎԱՆՔ ՀՈՐԲԱՏԵՂԻ ԳԵՅԶԵՐ

ՍՄԲԱՏԱԲԵՐԴ ՑԱԽԱՑ ՔԱՐ ԶՈՐԱՑ ՎԱՆՔ ՀՈՐԲԱՏԵՂԻ ԳԵՅԶԵՐ

Մեր հրաշալի ուղևորությունը սկսում ենք Հորբատեղի գեյզեր այցով։ Դեպի Ստմբատաբերդ մեր քայլարշավը սկսում ենք Վայոց ձորի Արտաբույնք գյուղից, որտեղից քայլում ենք դեպի Ցախաց քարի խիստ տպավորիչ վանքը, ապա շարունակում ենք քայլել դեպի հրաշալի Սմբատաբերդ: Սմբատաբերդից երևում են Եղեգիս գյուղում գտնվող Սուրբ Նշան և Զորաց վանքերը: Վերջինս իր կառուցվածքով ու նշանակությամբ հայկական եկեղեցաշինության մեջ եզակի տեղ ունի: Նրա կառուցվածքը բնորոշ չէ հայկական ավանդական եկեղեցիներին: Հուշարձանի հազվագյուտ ձևը թելադրում է, որ այն նախատեսված է եղել զորքի աղոթքների համար: Զորքը կանգնում էր եկեղեցու դիմաց, դրսում: Այստեղից էլ դրան տրվել է «Զորաց տաճար» անվանումը: Դե, գնանք ու վայելենք այս հրաշք վայրերը:

Ուղևորությունը մաս է կազմում Համշեն տուրի #ՀայոցԲերդերըևԱմրոցները նախագծին։

Առաջիկա մեկնումներ՝
Մեկնում՝ 

7:30 Թումանյան 8 (Թումանյան-Հանրապետություն խաչմերուկ)

Արժեքը՝
5500 դրամ
Ներառում է՝

տրանսպորտ (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

գիդի ծառայություն

Մանրամասն Ծրագիր

ՔԱՅԼԱՐՇԱՎ ԴԵՊԻ ՍՄԲԱՏԱԲԵՐԴ

Քայլարշավի ընդհանուր երկարությունը լինելու է մոտ 15 կմ։

Մեկնում Երևանից

- Հորբատեղի գեյզեր

- Ցախաց քարի վանք

- Սմբատաբերդ

- Եղեգիս

- Զորաց վանք

- Սուրբ Նշան եկեղեցի

վերադարձ Երևան՝ մոտ 21:00

Քայլարշավի համար պետք են՝

  • արշավային կոշիկ,
  • արշավային հագուստ,
  • արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), նաև տաք հագուստ։
  • Նախընտրելի է ունենալ ձեռքի փայտիկներ, անձրևապաշտպան միջոցներ, փոխնորդ հագուստ և կոշիկ։

Մեկ օրվա հաշվարկով սնունդն ու ջուրը պետք է վերցնել ձեզ հետ։

Գին` 5500 դրամ (առանց վիզայի)
Դուք դեռ տուր չեք ընտրել