ԱԿՆԱԼԻՃ ԳԵՂԱՄԱ ԼԵՌՆԵՐ ՍԵՎԱԲԵՐԴ

ԱԿՆԱԼԻՃ ԳԵՂԱՄԱ ԼԵՌՆԵՐ ՍԵՎԱԲԵՐԴ

Առաջիկա մեկնումներ՝
Մեկնում՝ 

6:30 | Թումանյան 8 (Թումանյան-Հանրապետություն խաչմերուկ)

Արժեքը՝
5900 դրամ
Ներառում է՝

տրանսպորտ (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

գիդի ծառայություն

Մանրամասն Ծրագիր

ԱԿՆԱԼԻՃ ԵՎ ՍԵՎԱԲԵՐԴ

Գեղամա լեռների հրաշալիքներից մեկը՝ Ակնալիճը, սպասում է մեզ։ Մեր հրաշալի քայլարշավը կսկսենք Կոտայքի Սևաբերդ գյուղից, որտեղ մինչ մեր քայլարշավի մեկնարկն անպայման կայցելենք Սևաբերդ՝ ծանոթանալու պաշտպանական կարևոր այդ կառույցի հետ։ Ապա անցնելով Գեղամա լեռների հրաշալի արահետներով, տեսնելով գեղեցկագույն տեսարանները, կհասնենք Ակնալիճ, որտեղ էլ կվայելենք մեր ազատ ժամանակն ու հրաշք համայնապատկերները Գեղամա լեռներում։ Այնուհետև, կվերադառնանք մեր մեկնակետ Սևաբերդ, որտեղ ցանկացողները կարող են թեյել տեղի նոր կառուցված հյուրատանը, որից հետո էլ կվերադառնանք Երևան։

Մեր այս քայլարշավի հրավիրյալ գիդն է Սասուն Դանիելյանը, որին շատերս ճանաչում ենք Հայաստանի (այդ թվում և Արևմտյան Հայաստանի) ամենատարբեր անկյուններում արված խենթացնող լուսանկարներով և իր հաղորդած կարևոր տեղեկություններով:

Քայլարշավի ընդհանուր երկարությունը լինելու է մոտ 22 կմ։

Քայլարշավի համար պետք են՝

  • արշավային կոշիկ,
  • արշավային հագուստ,
  • արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), նաև տաք հագուստ։

Նախընտրելի է ունենալ ձեռքի փայտիկներ, անձրևապաշտպան միջոցներ, փոխնորդ հագուստ և կոշիկ։

Մեկ օրվա հաշվարկով սնունդն ու ջուրը պետք է վերցնել ձեզ հետ։

Գին` 5900 դրամ (առանց վիզայի)
Դուք դեռ տուր չեք ընտրել