ԱՆԻ ԵՎ ԿԱՐՍ 1 ՕՐ

ԱՆԻ ԵՎ ԿԱՐՍ ՄԵԿՕՐՅԱ ՏՈՒՐ

Երազե՞լ եք տեսնել Անին, պտտվել Կարսում: Մենք առաջարկում ենք գերմատչելի և ոչ ժամանակատար տարբերակ՝ մեկօրյա այց դեպի հայոց երկու հրաշալի մայրաքաղաքներ, որոնք հնարավորություն կունենաք ամբողջությամբ բացահայտել: Այցի ընթացքում կտեսնեք Հայկական բարձրավանդակի երկրորդ ամենախոշոր քաղցրահամ լիճը՝ Ծովակն Հյուսիսոն (Չըլդըրը), կշրջեք Անիում, կտեսնեք բազում եկեղեցիներ, պարիսպներ, այլ կոթողներ, կլինեք Կարսում, հնարավորություն կունենաք բարձրանալ Նաիրյան արքաների կառուցած Կարուց բերդը, ինչպես նաև տեսնել Կարսի հռչակավոր Առաքելոց եկեղեցին, Վարդանի կամուրջն ու Չարենցի տունը:

Մեկնում՝ 

2:00 | Մարզահամերգային Համալիրի դիմաց

Արժեքը՝
25000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտ (Mercedes Sprinter/ Volkswagen Crafter միկրոավտոբուս, մինչև 18 տեղ)

Անիի մուտքավճարը

ճաշը Կարսում

պրոֆեսիոնալ գիդի ծառայություն (հայտնի հայ թուրքագետներ)

Չի ներառում՝

Արժեքը չի ներառում Թուրքիայի մուտքի վիզան, որը ՀՀ քաղաքացիների համար արժե 15.000 դրամ, այն պատրաստում ենք մեր ընկերությունում:

Մանրամասն Ծրագիր

ԱՆԻՆ ԵՎ ԿԱՐՍԸ

Մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

- Ծովակն Հյուսիսոյ (Չըլդըր) լիճ,

- Կարս. Կարուց բերդ, Վարդանի կամուրջ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն,

ճաշ Կարսում

- Անի. Մայր Տաճար, Սուրբ Փրկիչ, Աբուղամրենց, Տիգրան Հոնենց, Գագկաշեն եկեղեցիներ, պարիսպներ, այլ կոթողներ,

վերադարձ Երևան՝ մոտ 23:00
ՔԱՐՏԵԶ
Գին` 25000 դրամ (առանց վիզայի)
Դուք դեռ տուր չեք ընտրել