ՓԱՐՊԻ, ԱՂՁՔ, ՏԵՂԵՐ, ԱՐՏԱՎԱԶԻԿ, ԱՐՈւՃ, ԱԳԱՐԱԿ

ՓԱՐՊԻ, ԱՂՁՔ, ՏԵՂԵՐ, ԱՐՏԱՎԱԶԻԿ, ԱՐՈւՃ, ԱԳԱՐԱԿ

Դեպի Արագածոտն մեր հագեցած, հարուստ և հետաքրքիր այս ուղևորությանը կտեսնեք ոչ միայն պատմական մեծարժեք կոթողներ,ինչպիսիք են հոյակերտ վանքերը և եկեղեցիները, բերդերն ու իջևանատները, այլ նաև կվայելեք հրաշալի տեսարաններ։ Մեր գեղեցիկ ուղևորության առաջին կանգառը պատմական հարուստ անցյալով Փարպի գյուղում է, որտեղ կտեսնենք խիստ յուրահատուկ Փարպիի Ծիրանավոր ամրոց-եկեղեցին, ապա նաև գեղեցիկ տեղադրությամբ Թարգմանչաց եկեղեցին,  որը վայելելուց հետո մեր ճանապարհը կշարունակենք Բյուրական՝ տեսնելու Արտավազիկի խորհրդավոր եկեղեցին և հայտնի խաչքարը։ Իսկ Ագարակում կտեսնենք վաղքրիստոնեական խոնարհված եկեղեցին, ապա ճանապարհ կբռնենք դեպի Արուճ՝ Հայաստանի գանձերից մեկը, որտեղ մեզ է սպասում եզակի և վեհաշուք Արուճի տաճարը, ապա  նաև Արուճի միջնադարյան բերդն ու պատմական իջևանատունը։ Հաջորդիվ կլինենք Աղձքի դամբարանում, որտեղ ենթադրաբար հուղարկավորված են Արշակունյաց արքաները։ Եվ օրվա ավարտին ևս մեկ բացառիկ կոթող է մեզ սպասում՝ անսահման տպավորիչ Տեղերի (Դղերի) վանքը՝ իր հրաշալի տեսարաններով և խորհրդավորությամբ։ Անչափ գեղեցիկ և հագեցած ուղևորություն, որը Ձեզ կտեղափոխի պատմության խորքերն ու կապահովի վառ հիշողություններով։

Առաջիկա մեկնումներ՝
06.03 18.04
Մեկնում՝ 

10:00, վերադարձը՝ 18։30, հասցե՝ Թումանյան 8

Արժեքը՝
5000 դրամ
Ներառում է՝

բարձրակարգ տրանսպորտ (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

պրոֆեսիոնալ գիդի ծառայություն

Մանրամասն Ծրագիր

ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԳԱՆՁԵՐԸ

Մեր հագեցած, հարուստ և հետաքրքիր այս ուղևորությանը կտեսնեք ոչ միայն պատմական մեծարժեք կոթողներ, այլ նաև կվայելեք հրաշալի տեսարաններ։ Կտեսնենք հոյակերտ վանքեր և եկեղեցիներ, ինչպես նաև պատմական այլ կոթողներ, ինչպիսիք են բերդերն ու իջևանատները։ Մեր գեղեցիկ ուղևորության առաջին կանգառը պատմական հարուստ անցյալով Փարպի գյուղում է, որտեղ կտեսնենք խիստ յուրահատուկ Փարպիի Ծիրանավոր ամրոց-եկեղեցին, ապա նաև գեղեցիկ տեղադրությամբ Թարգմանչաց եկեղեցին, որը վայելելուց հետո մեր ճանապարհը կշարունակենք Բյուրական՝ տեսնելու Արտավազիկի խորհրդավոր եկեղեցին և հայտնի խաչքարը։ Իսկ Ագարակում կտեսնենք վաղքրիստոնեական խոնարհված եկեղեցին, ապա ճանապարհ կբռնենք դեպի Արուճ՝ Հայաստանի գանձերից մեկը, որտեղ մեզ է սպասում եզակի և վեհաշուք Արուճի տաճարը, որից հետո կտեսնենք նաև Արուճի միջնադարյան բերդն ու Արուճի պատմական իջևանատանը։ Հաջորդիվ կլինենք Աղձքի դամբարանում, որտեղ ենթադրաբար հուղարկավորված են Արշակունյաց արքաները։ Եվ օրվա ավարտին ևս մեկ բացառիկ կոթող է մեզ սպասում՝ անսահման տպավորիչ Տեղերի (Դղերի) վանքը՝ իր հրաշալի տեսարաններով և խորհրդավորությամբ։ Անչափ գեղեցիկ և հագեցած ուղևորություն, որը Ձեզ կտեղափոխի պատմության խորքերն ու կապահովի վառ հիշողություններով։

մեկնում Երևանից

– Փարպիի Ծիրանավոր ամրոց-եկեղեցի,

– Փարպիի Թարգմանչաց եկեղեցի,

– Արտավազիկի վանք,

– Ագարակի վաղմիջնադարյան եկեղեցի,

– Արուճի տաճար,

– Արուճի բերդ,

– Արուճի իջևանատուն,

– Աղձքի արքայական դամբարան,

– Տեղերի վանք,

վերադարձ Երևան՝ մոտ 18:00:
Գին` 5000 դրամ (առանց վիզայի)
Դուք դեռ տուր չեք ընտրել