ԹՂԻԹ ԲԵՐԴ ԵՎ ԶՈՐԱՎԱՆ

ԹՂԻԹ ԲԵՐԴ ԵՎ ԶՈՐԱՎԱՆ (քայլարշավ)

Յուրօրինակ քայլարշավ, որով կհասնենք Հայաստանի տպավորիչ և հզոր բերդերից Թղիթը: Մինչ դեպի բերդ քայլարշավը, Զորավանում կտեսնենք շրջանաձև հիմքով Զորավարի եկեղեցին, որը հայտնի է Ղարղավանք անունով: Ապա Արագյուղից կմեկնարկի մեր արշավը՝ անցնելով Վրանասարի լանջերով, ցորենի արտերով և լեռնային ծաղիկների դաշտերով և հասնելով անտառապատ վայրում տեղադրված հրաշք այս կառույցին, որի պատերն անգամ մեր օրերում փոխանցում են բերդի հզորությունը: Ոչ միայն Թղիթ բերդն է անչափ տպավորիչ և հետաքրքիր, այլ բերդից բացվում է տեսարան դեպի Մասիս, Հատիս, Արա և Արագած լեռները, ինչպես նաև դեպի Թեղենիք գյուղ: Այս քայլարշավը մաս է կազմում «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծին: Քայլարշավն իրականացնելու է Համշեն տուրի հիմնադիր Գևորգ Պետրոսյանը:

Առաջիկա մեկնումներ՝
Մեկնում՝ 

9:00 | Թումանյան 8 (Թումանյան-Հանրապետություն խաչմերուկ)

Արժեքը՝
5000 դրամ
Ներառում է՝

տրանսպորտ (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)

գիդի ծառայություն

Մանրամասն Ծրագիր

ԴԵՊԻ ԹՂԻԹ ԲԵՐԴ

Յուրօրինակ քայլարշավ, որով կհասնենք Հայաստանի տպավորիչ և հզոր բերդերից Թղիթը: Մինչ դեպի բերդ քայլարշավը, Զորավանում կտեսնենք շրջանաձև հիմքով Զորավարի եկեղեցին, որը հայտնի է Ղարղավանք անունով: Ապա Արագյուղից կմեկնարկի մեր արշավը՝ անցնելով Վրանասարի լանջերով, ցորենի արտերով և լեռնային ծաղիկների դաշտերով և հասնելով անտառապատ վայրում տեղադրված հրաշք այս կառույցին, որի պատերն անգամ մեր օրերում փոխանցում են բերդի հզորությունը: Ոչ միայն Թղիթ բերդն է անչափ տպավորիչ և հետաքրքիր, այլ բերդից բացվում է տեսարան դեպի Մասիս, Հատիս, Արա և Արագած լեռները, ինչպես նաև դեպի Թեղենիք գյուղ: Այս քայլարշավը մաս է կազմում «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծին: Քայլարշավն իրականացնելու է Համշեն տուրի հիմնադիր Գևորգ Պետրոսյանը: Քայլարշավը լինելու է մոտ 9 կմ։

Քայլարշավի համար պետք են՝

արշավային կոշիկ,

արշավային հագուստ,

արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք)։

Մեկ օրվա հաշվարկով սնունդն ու ջուրը պետք է վերցնել ձեզ հետ։

Գին` 5000 դրամ (առանց վիզայի)
Դուք դեռ տուր չեք ընտրել