Հաճախ տրվող հարցեր

Միջին հաշվարկով՝ Երևանից մեկնելիս մոտ 5 ժամ անց մեր ավտոմեքենան, անցնելով Վրաստանով, հասնում է Թուրքիայի սահման: Մեր երթուղին անցնում է Գյումրիով և Բավրայի անցակետով, ապա Վրաստանում Ախալքալաքից դեպի Կարծախ գյուղ, որտեղից էլ հատում է թուրք-վրացական սահմանը:

Թուրքիա մուտք գործելու համար պետք է վավեր անձնագիր և Թուրքիայի մուտքի վիզա: Այլ փաստաթղթեր անհրաժեշտ չեն: Ձեր անձնագրի վավերականության ժամկետը մեկնման օրից առնվազն 6 ամիս պետք է ուժի մեջ լինի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պետք է ելքի վիզա (կլոր կնիք), որը ևս մեկնման օրից առնվազն 3 ամիս պետք է ուժի մեջ լինի: Թուրքիայի մուտքի վիզան պատրաստում է Համշեն տուրը:

Մեր բոլոր տուրերի (բացառությամբ հատուկ տուրերի) արժեքը ներառում է 2 անգամ սնունդ, հյուրանոց, տեղափոխություն (տրանսպորտ), հայախոս գիդի ծառայություն, տեսարժան վայրերի տոմսեր: Արժեքում ներառված չեն Թուրքիայի մուտքի վիզան և մեր տրամադրած ծրագրին հավելվող լրացուցիչ ուղևորությունները, որոնք կարող են լինել մասնակիցների ցանկությամբ:

Մեր ավտոմեքենաները 15-18 տեղանոց նոր միկրոավտոբուսներ են՝ Mercedes Sprinter և Volkswagen Crafter մակնիշի: Մեր բոլոր ավտոմեքենաները հարմարավետ են, տեխնիկապես հագեցած և նոր: Մեզ սպասարկում են հատուկ որակավորման քննություն անցած վարորդներ, որոնք ունեն երկար տարիների փորձ և սպասարկման բարձր մակարդակ: Մեր խմբերում առավելագույնը 18 հոգի է լինում՝ հարմարավետ երթևեկությունն ապահովելու համար: Մեր յուրաքանչյուր ավտոմեքենան առանձին խումբ է համարվում, որը պարտադիր ունի իր սեփական գիդը և որևէ կախում չունի այլ խմբերից:

Տուրերի նախնական գրանցումը կատարվում է հեռախոսի, էլփոստի կամ էլ մեր գրասենյակ Ձեր այցի միջոցով: Տուրի մեկնումից ամենաուշը 5 օր առաջ Դուք հրավիրվում եք մեր գրասենյակ՝ վճարումը կատարելու կամ կանխավճար թողնելու: Ձեզ հետ պետք է բերել նաև անձնագիրը կամ անձնագրի պատճենը: Եթե մեկնողները մի քանի հոգի են, ապա վճարումն ու անձնագրերը կարող է բերել մեկ հոգին, մյուսների ներկայությունը պարտադիր չէ:

Թուրքիայի ազգային արժույթը թուրքական լիրան է: 1 լիրան մոտավոր փոխարժեքով շուրջ 80 ՀՀ դրամ է կազմում: Թուրքիայում գնումներ կատարում են միայն թուրքական լիրայով, բացառությամբ հուշանվերների խանութներից: Նախընտրելի է ունենալ ամերիկյան դոլար կամ եվրո՝ տեղում տարադրամի փոխանակում կատարելու համար: Մեր գիդերը կօգնեն ձեզ այդ հարցում:

Թուրքիայում և՛ տղամարդիկ, և՛ կանայք ազատ են իրենց հագուստի ընտրության հարցում: Այս առումով որևէ սահմանափակում չկա: Ծովային հանգստի (Կիլիկիա) կամ լողալու հնարավորության դեպքում (օրինակ, Վանա լճում կամ Համշենում) կարելի է լողազգեստ կրել:

Հայաստանում գործող բոլոր բջջային օպերատորների («Վիվասել», «Յուքոմ» և «Բիլայն») ռոումինգ ծառայությունները գործում են Թուրքիայի տարածքում, թեև կապի որակը լավագույնը չէ: Անիի և Իգդիրի հարակից տարածքում գործում են հայաստանյան բջջային ցանցերն առանց ռոումինգի:

Մեր տարիների փորձը, ձևավորված փոխհամագործակցությունը թույլ են տալիս պնդել, որ ձեզ սպասվում է անվտանգ և ապահով ուղևորություն: Մենք տարեկան մի քանի տասնյակ ուղևորություն ենք իրականացնում դեպի ներկայիս Թուրքիա՝ սպասարկելով հազարից ավելի մարդու, որոնց համար ապահովում ենք անվտանգության բարձր մակարդակ և առանց պատահարների ուղևորություն: Միևնույն ժամանակ, մեր փորձառու վարորդներն ու գիդերը գերազանց տիրապետում են թուրքերենին, ինչը հավելյալ գործոն է անվտանգության համար: Մեզ սպասարկող հյուրանոցները, ռեստորանները, այլ ծառայություն մատուցողները մեր բազմամյա գործընկերներն են՝ ունենալով վստահության մեծ պաշար և փոխհամագործակցության զգալի փորձ:

Այո, հնարավոր են: Մենք ունենք նմանատիպ տուրերի մեծ փորձ:

Թե ինչո՞ւ ընտրել Համշեն տուրը, կարող եք կարդալ այստեղ
Դուք դեռ տուր չեք ընտրել